Կրեմլում հայտարարել են Թրամփի հետ հանդիպման Պուտինի պատրաստակամության մասին
Քաղաքականություն
23.09.2026 | 18:31
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Երկու երկրների առաջնորդները բազմիցս ընդգծել են հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
«Եթե խոսենք ռուս-ամերիկյան հանդիպման մասին (բարձր մակարդակով), ապա նախագահի (Պուտինի) պատրաստակամությունը կա։ Նախագահներ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում միշտ ընդգծում են, որ, անհրաժեշտության դեպքում, ժամանակի ընթացքում պատրաստ են ևս մեկ հանդիպում անցկացնել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ «առայժմ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ որևէ հստակություն չկա»։
Ավելի վաղ Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 22-ին հանդիպել էին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

