ԵՏՄ երկրները հավանություն են տվել Հայաստանի նախաձեռնությանը

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը. տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, ընդգծելով, որ մաքսային ծառայությունները մեծ դեր ունեն ինտեգրացիոն գործընթացներում. «Նիստի օրակարգում ընդգրկված են մաքսային գործի այնպիսի կարևորագույն ուղղություններ, ինչպիսիք են՝ ապրանքների հետբացթողումային հսկողության և մաքսային տարանցման, մաքսային արժեքի, ռիսկերի կառավարման առնչվող և այլ հարցեր: Ընդունված որոշումների արդյունքում մաքսային ծառայությունները մի շարք ուղղություններով կարող են միասնական մոտեցումներ մշակել»: Դավիթ Անանյանի դիտարկմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունն այն կառույցն է, որի շրջանակում մաքսային ծառայությունների միջև նախատեսվում է իրականացնել տեղեկատվության ամենօրյա փոխանակում և օպերատիվ հսկողություն:

Նիստի ընթացքում ստորագրվել է 30 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր ուղղություններին, մասնավորապես ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգմանը և հայտարարագրման առանձնահատկություններին, անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերին, մաքսային ոլորտում ԵՏՄ ընդհանուր գործընթացներին միանալուն ուղղված աշխատանքների համակարգմանը, ԵՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների խախտման դեպքերը բացառելու նպատակով մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի ավարտման մասով լրացուցիչ միջոցների կիրառմանը: Քննարկվել են նաև լիազորված տնտեսական օպերատորի կողմից առաջնահերթության կարգով իրականացվող մաքսային գործառնությունների, ինչպես նաև մաքսային հսկողության երկուղի համակարգի կիրառման դեպքում անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման որոշ հարցեր:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանը ներկայացրել է նոր նախաձեռնություն էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության մասին. «Մեր երկիրը հաշվարկային փաստաթղթերի ամբողջական անցում է կատարել էլեկտրոնայինին։ Մենք նախաձեռնությամբ հանդես ենք եկել հանձնաժողովում՝ առաջարկելով, որ նույնը լինի նաև ԵՏՄ միասնական հարթակում: Այն կտա արագություն, մոբիլություն, թափանցիկություն»: Նրա խոսքով` հարցը ներառվել է օրակարգում, և բոլոր երկրները հավանություն են տվել Հայաստանի նախաձեռնությանը։

Բարձր գնահատելով կատարված աշխատանքները, ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինն ընդգծել է, որ հանդիպումը ևս մեկ քայլ է մաքսային ծառայությունների փոխըմբռման և համագործակցության ամրապնդման ուղղությամբ. «Նպատակն է՝ ամուր Մաքսային միություն ստեղծել ամբողջ եվրասիական տարածքում: Մեր ուշադրության կենտրոնում է մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության գործընթացների դյուրացման, արագ կազմակերպման և բիզնեսին ուղղված վարչական ռեսուրսների կրճատման հարցերը»:

Բելառուսի մաքսային կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն անդրադառնալով Բագրատաշենի անցակետ կատարած այցին, նշել է, որ տպավորված է կառույցի աշխատանքների արդյունավետ կազմակերպմամբ. «Հաճելի է, որ ԵՏՄ գործընկեր երկիրն ունի նման արդիականացված ենթակառուցվածք՝ բարձրակարգ մասնագետներով և վերազինված՝ ժամանակակից տեխնիկայով: Այն հնարավորություն է տալիս  բարձր արդյունավետությամբ ապահովել մեծ թողունակություն, ինչում համոզվել ենք մաքսակետում՝ նաև բելառուսցի բեռնափոխադրողների հետ զրույցի ժամանակ»:

Նիստում որոշում է ընդունվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 30-րդ նիստն անցկացնել 2019 թվականի առաջին եռամսյակում՝ ՌԴ-ում:

Բելառուսի մաքսային կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին պարգևատրել է Բելառուսի մաքսային կոմիտեի կազմավորման 25-ամյակի մեդալով: