Թրամփի և Մերձավոր Արևելքի առաջնորդների հանդիպումն ավարտվել է առանց էական հայտարարության․ MEE

Լուրեր

23.09.2026 | 16:40
Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել նոր սերնդի միջուկային ռեակտորների վերաբերյալ
23.09.2026 | 16:29
«Հայաստանում չի կարող լինել երկու խորհրդարան»․ ՔՊ-ն հեռացավ քննարկումից
23.09.2026 | 16:18
Ջասթին Գեյջիի մենեջերը խոսել է Արման Ծառուկյանի հետ հնարավոր մենամարտի մասին
23.09.2026 | 16:09
Արցախի ժողովուրդ էթնիկ զտման զոհ է դարձել, նմանատիպ կարգավիճակ պետք է լինի․ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 16:00
ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այժմ ՔՊ-ի ցուցակում․ Թումանյանում այս կիրակի ավագանի կընտրեն
23.09.2026 | 15:51
Ռուբինյանը հանդիպել է ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին
23.09.2026 | 15:39
Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր
23.09.2026 | 15:31
Ուժի մեջ են մտնում Իրանի ավիացիան կաթվածահար անող ԱՄՆ պատժամիջոցները․ չվերթները չեղարկվում են
23.09.2026 | 15:30
Հայկական բուսական մթերքի ու ձկնամթերքի՝ ԵՄ շուկա արտահանման պահանջներն են քննարկում Երևանում
23.09.2026 | 15:22
Ռուբինյանը հանդիպել է Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին
23.09.2026 | 15:10
Ում հետ է բանակցում ՀՀ-ն ատոմակայանի հարցով // Փաստաբանը՝ բիզնեսներին Քոչարյանի առնչության մասին․ ԼՈՒՐԵՐ
23.09.2026 | 15:01
Թրամփի և Մերձավոր Արևելքի առաջնորդների հանդիպումն ավարտվել է առանց էական հայտարարության․ MEE
23.09.2026 | 14:52
Բաքուն «Աղվանական ժառանգությունն Արևմտյան Ադրբեջանում» խորագրով սեմինար է կազմակերպել
23.09.2026 | 14:43
Հայաստանի հավաքականը ևս մեկ կորուստ ունի
23.09.2026 | 14:38
Նոր Հաճընին կվերադարձվի 21.12 հա հողատարածք՝ 341.7 մլն դրամ շուկայական արժեքով
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում երկար սպասված հանդիպում է անցկացրել արաբական և մահմեդական երկրների առաջնորդների հետ։ Հանդիպման ընթացքում նա բարձր  է  գնահատել հանդիպմանը ներկա պաշտոնյաներին, սակայն հանդիպումն ավարտվել է առանց տարածաշրջանում լարվածության վերաբերյալ որևէ էական հայտարարության, գրում է Middle East Eye-ը։

Երեքշաբթի կայացած հանդիպումից կարճ ժամանակ առաջ Թրամփը լրագրողներին հաստատել է, որ իր բանագնացները երեք ժամ տևած քննարկում են ունեցել Իրանի պաշտոնյաների հետ, քանի որ բոլոր կողմերը փորձում են գտնել պատերազմից դուրս գալու այնպիսի ճանապարհ, որը թույլ կտա պահպանել իրենց դեմքը։

«Նրանք շատ լավ հանդիպում են ունեցել, շատ արդյունավետ հանդիպում։ Նրանք մոտ ապագայում ևս մեկ հանդիպում են նախատեսել»,- ասել է Թրամփը։

Ավելի ուշ տարածաշրջանի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Թրամփը բանակցությունների գլխավոր դերակատարներ է անվանել Սթիվ Ուիթկոֆին և Ջարեդ Քուշներին։

«Կտեսնենք, թե ինչ կլինի դրա արդյունքում։ Մենք արդեն որոշ ժամանակ միջնորդում ենք, բայց կարծում եմ՝ նրանք համաձայնության հասնելու մեծ թափ ունեն։ Համենայն դեպս, դա է, ինչ մենք լսում ենք բոլորից»,- ասել է Թրամփը։

Դոնալդ Թրամփի Նյու Յորքում կայացած հանդիպմանը մասնակցել են Հորդանանի թագավոր Աբդալլահը, Կատարի էմիր Շեյխ Թամիմը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին, Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին, Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը, Քուվեյթի թագաժառանգ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահը, ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։

«Պատիվ է այստեղ լինել Ամերիկայի մեծագույն և ամենամտերիմ բարեկամների, դաշնակիցների և գործընկերների հետ՝ հանուն ավելի անվտանգ և բարգավաճ Մերձավոր Արևելքի մեր ջանքերը շարունակելու համար։ Հատուկ վայր է, և այն ավելի առանձնահատուկ է դարձել վերջին ժամանակահատվածում, երբ ես զբաղվում եմ քաղաքականությամբ։ Այս սեղանի շուրջ նստած են իմ բազմաթիվ հիանալի ընկերները»,- հայտարարել է Թրամփը։

Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Էրդողանին, որի հետ պաշտոնավարման առաջին ժամկետից ի վեր մտերիմ բարեկամական հարաբերություններ ունի, և նրան անվանել «ֆանտաստիկ տղա» և «պինդ ընկույզ»։

«Նրա հետ կատակ չանեք»,- կատակել է Թրամփը։

Թրամփը նման հանդիպում անցկացնում է երկրորդ տարին անընդմեջ։ Անցյալ տարի այն հիմնականում նվիրված է եղել Գազայում հրադադարի հաստատմանը։

Այս տարի ուշադրության կենտրոնում է Իրանը, քանի որ տարածաշրջանային այս երկրները բախվում են Իրանի կողմից ԱՄՆ-ի շահերին ուղղված պատասխան գործողությունների անմիջական հետևանքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

շ