Բաշկորտոստանում առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհեր կան․ փրկվելու համար մարդիկ պատուհաններից են ցատկել

Լուրեր

22.09.2026 | 18:10
Քրիստիննե Գրիգորյանը Բաքու է մեկնել // Թրամփը՝ ԱՄՆ-ում զինամթերքի պակասի պնդումների մասին․ ԼՈՒՐԵՐ
22.09.2026 | 18:02
Թուրքիայի դպրոցում զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 11-ի
22.09.2026 | 17:51
Հայաստանի ու Մեքսիկայի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստը հրավիրվել է ԱՄՆ-ի Մ-17 հավաքական
22.09.2026 | 17:36
Արեգնազ Մանուկյանը տուն կգնա․ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը
22.09.2026 | 17:34
Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար
22.09.2026 | 17:25
ԿԸՀ-ն բաշխել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնները
22.09.2026 | 17:16
Տուգանվել են «Ռադիոտուն»-ը, «Ավտոռադիո»-ն և «Նոյյան տապան»-ը. ՀՌՀ
22.09.2026 | 17:07
«Ալաշկերտի», «Փյունիկի» ու «Արարատի» ֆուտբոլիստները հրավիրվել են աֆրիկյան հավաքականներ
22.09.2026 | 16:57
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 16:44
ԱՄՆ-ն 1.1 մլն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համար
22.09.2026 | 16:36
Բաշկորտոստանում առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհեր կան․ փրկվելու համար մարդիկ պատուհաններից են ցատկել
22.09.2026 | 16:25
Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու
22.09.2026 | 16:19
Դատախազությունը վիճարկում է Նորաշենիկում 12.1 հա համայնքային հողերի օտարման գործարքները
22.09.2026 | 16:08
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 15:59
Ալիևի կինն ու դուստրը մեկ շաբաթ շքեղ հանգիստ են անցկացրել Իբիցայում՝ օգտագործելով կառավարական ինքնաթիռը․ իսպանական ԶԼՄ-ներ
Բոլորը

Բաշկորտոստանի խոշորագույն՝ Ստերլիտամակ քաղաքում հրդեհ է բռնկվել տեղի բնակիչների շրջանում հայտնի «Սոլնեչնի» առևտրի համալիրում։ Այս մասին հայտնում է Ufa1.ru-ն, որին վկայակոչում է Meduza-ն։

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 4-ը՝ տուժել։ Գերատեսչության հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է առևտրի և սպասարկման համալիրի քառահարկ աղյուսե շենքում։ «Սոլնեչնի»-ի տարածքից տարհանվել է 17 մարդ։

Երկու և ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ufa1.ru-ին ականատեսները հայտնել են, որ հրդեհի ժամանակ, հնարավոր է, ահազանգման համակարգը չի գործել, իսկ մարդիկ շենքի վերին հարկերի պատուհաններից դուրս են նետվել՝ փրկվելու համար։ Համալիրի  վարչակազմը հերքում է, որ շենքում ահազանգման համակարգը չի գործել։

Հրդեհի հետևանքով տուժածները հիվանդանոցում են, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Միջին ծանրության վիճակում են 16-ամյա աղջիկ և 27-ամյա կին, որը ցած է նետվել երրորդ հարկից։

Իրավապահ մարմիններին մոտ կանգնած Baza տելեգրամ ալիքը պնդում է, որ տուժածների թիվը յոթ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի