Առ Աստված մեր խնդրանքը բարձրացրինք, որ անսասան լինի հայոց պետականությունը և երկիրը. Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
21.09.2026 | 15:44Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ, այսօր այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեց տարբեր տարիներին հայրենիքի համար իրենց կյանքը տված անձանց շիրիմներին, այնուհետև աղոթք հնչեցրեց նրանց հոգիների խաղաղության համար և շնորհավորեց նաև ՀՀ անկախության 35-ամյակը։
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ անցած տասնամյակների ընթացքում հայ ժողովուրդն անցել է բազում փորձությունների միջով, սակայն մեծ զոհողությունների գնով շարունակել է հայրենաշինության առաքելությունը։
«Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին սպառնալիքներին»,- նշեց Գարեգին Բ-ն։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ արեց հավատարիմ մնալ ազգային-հոգևոր արժեքներին, կերտել արդար ու համերաշխ հասարակություն, ինչպես նաև աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի նա խաղաղության և անսասանության մեջ պահի հայոց պետականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

