Նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից․ դայակը «պոլի փայտով» հարվածել է հաշմանդամություն ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին, կողերին

Լուրեր

21.09.2026 | 14:05
Ուկրաինայի մի քանի շրջանների վրա ռուսական հարձակման հետևանքով զոհ և վիրավորներ կան
21.09.2026 | 13:58
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանին անկախության 35-ամյակի առթիվ
21.09.2026 | 13:53
Լատվիայի, Լիտայի ու Էստոնիայի ԱԳՆ-ները շնորհավորել ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ
21.09.2026 | 13:50
«Անկախ պետության ամրությունը նաև բանակի ուժն է»․ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
21.09.2026 | 13:41
Հայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար
21.09.2026 | 13:33
Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ չի պատկերացրել երբեք․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 13:24
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն
21.09.2026 | 13:15
ՀԱԿ-ի Հանրապետական խորհրդի նիստի արդյունքներով ասուլիս. ՈՒՂԻՂ
21.09.2026 | 13:13
Թրամփը Զելենսկիի հետ հեռախոսազրույցում կրկին խնդրել է չհարվածել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին․ Axios
21.09.2026 | 13:09
Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա առթիվ
21.09.2026 | 13:03
Պուտինը շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առիթով
21.09.2026 | 12:58
Սահման ունե՞նք մենք պետական, պետք ա կարենանք պահենք՝ մինչև սահմանազատում լինի․ Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 12:49
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ
21.09.2026 | 12:45
Նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից․ դայակը «պոլի փայտով» հարվածել է հաշմանդամություն ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին, կողերին
21.09.2026 | 12:31
Մերցի կուսակցությունը պարտվել է տեղական ընտրություններում․ Բեռլինը կարող է ազգությամբ թուրք քաղաքապետ ունենալ
Բոլորը

Factor.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել Խարբերդի մասնագիտացված մանկատանը դայակի կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքից։ Ըստ գործի նյութերի՝ դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 13-ին։ Մանկատան սանին ծեծի ենթարկածը խնամքի հերթապահ դայակ Վարդ Աղախանյանն է։

Դայակը մանկատան Դ-1 սենյակում նախ հարվածներ է հասցրել մանկատան սան Ֆ․ Մ․-ին, ապա, երբ նա ընկել է գետնին, վերցրել է հատակը մաքրելու համար նախատեսված փայտը և շարունակել է դրանով բազմաթիվ հարվածներ հասցնել վերջինիս մեջքի ստորին կողային հատվածին, ողնաշարի հատվածին և ձախ թիակային հատվածին, ինչի հետևանքով Ֆ․ Մ․-ին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել։

Գործի նյութերում նշված է, որ Ֆ․ Մ․-ն մանկական ուղեղային կաթված և տեղաշարժման խնդիրներ ունի, չի տիրապետում բանավոր խոսքին և չի կարողանում հաղորդակցվել։

Նշենք, որ Վարդ Աղախանյանը «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում աշխատում է 2012 թվականի սեպտեմբերից։

Խնամքի հաստատությունը գործում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ։ Գերատեսչության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը «Հրապարակ» օրաթերթի հրապարակումից հետո նշել էր, որ դայակն ազատվել է աշխատանքից։

«Երեխայի առողջական վիճակը լավ է, երեխան շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը»,-նշել է նա։

Նշենք, որ երեխային ծեծի ենթարկած կինը տնային կալանքի տակ է։

Նարեկ Կիրակոսյան