Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի մինչև գիշերվա 2-ը

Լուրեր

21.09.2026 | 12:22
Կադիրովը ռեկորդային՝ 99,85% արդյունքով հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում
21.09.2026 | 12:10
Ռուբիոն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը // Պուտինի կուսակցությունը հաղթում է Պետդումայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
21.09.2026 | 12:04
Մեսին խփել է կարիերայի 930-րդ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 21-ի դրությամբ
21.09.2026 | 11:41
Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ
21.09.2026 | 11:26
ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի նոր թվային անձնագիրը
21.09.2026 | 11:12
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 6-րդ տուրում
21.09.2026 | 11:07
Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի մինչև գիշերվա 2-ը
21.09.2026 | 10:48
Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիներ կփոխվեն
21.09.2026 | 10:39
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ
21.09.2026 | 10:36
Անկախությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ․ Վահագն Խաչատուրյան
21.09.2026 | 10:20
«Եդինայա Ռոսիա»-ն հաղթում է ՌԴ Պետդումայի ընտրություններում՝ ըստ ԿԸՀ տվյալների
21.09.2026 | 10:11
Հայաստանի Պրեմիեր լիգա. 8-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
21.09.2026 | 10:00
Պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը․ Գարեգին Բ
21.09.2026 | 09:32
Փորձ է արվել համոզել, թե «ազգային շահը» կարևոր է անկախությունից, մինչդեռ անկախությունը պետական ժողովուրդ լինելու առհավատչյան է․ Ռուբինյան
Բոլորը

Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների պատճառով սեպտեմբերի 21-ի ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից մի շարք ճանապարհահատվածներ։ Վարորդներին հորդորվում է շրջանցել նշված հատվածները։

«Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնել ենք՝ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։

Եվս մեկ անգամ հիշեցնենք՝

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ սահմանափակված են։

Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը սահմանափակված է՝

🔹Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
🔹Սախարովի հրապարակից,
🔹Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
🔹Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
🔹Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին շրջանցել նշված ճանապարհահատվածները»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։