Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, փոփոխություններ՝ հայտացուցակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է հավաքը և առաջին մարզումն անցկացրել Ազգերի լիգայի մեկնարկին նախապատրաստվելու ընթացքում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի կազմում տեղի է ունեցել երկու հարկադրված փոխոխություն: Ազգային թիմից հրավեր են ստացել Երևանի ԲԿՄԱ-ի պաշտպան Արգիշիտի Պետրոսյանը և «Ուրարտուի» պաշտպան Խարիտոն Այվազյանը, որոնք կփոխարինեն վնասվածք ստացած Ստյոպա Մկրտչյանին («Նյուրնբերգ») ու Էդգար Գրիգորյանին («Արարատ-Արմենիա»)
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն Ազգերի լիգայում կմեկնարկի սեպտեմբերի 25-ին՝ ընդունելով Լատվիայի հավաքականին:

