Եկեղեցու վերաբերյալ զեկույցի նախագիծը պատրաստ է․ չեմ բացառում՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Բոլորը

Բուն TV-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր գնահատմամբ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ստեղծված իրավիճակը «սարսափելի է», և պնդել է, որ եկեղեցին «բռնազավթված է»։

Փաշինյանը նշել է, որ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն իր հանձնարարությամբ պատրաստել է զեկույց՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների վերաբերյալ։

«Իրավիճակը, որը մենք ունենք այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում, պարզապես սարսափելի է, որովհետև մեր եկեղեցին բռնազավթված է»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը պետք է լուծվի, այդ թվում՝ օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով։ Փաշինյանը նաև հայտնել է, որ հարցը նախնական քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում և չի բացառել, որ զեկույցի հրապարակումից հետո Ազգային ժողովում կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողով։

Լրագրողի հարցին, թե ում կողմից է, իր ձևակերպմամբ, եկեղեցին «բռնազավթված», Փաշինյանը պատասխանել է՝ «Կտրիճ Ներսիսյանի կողմից»։

Անդրադառնալով եկեղեցու առաջնորդության և ռուսական հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցերին՝ Փաշինյանը նշել է, որ այդ թեմային ևս զեկույցում անդրադարձ կա։ Նա միաժամանակ պնդել է, որ առնվազն ընտրական օրենսդրության խախտում է տեղի ունեցել, քանի որ, իր խոսքով, կրոնական կազմակերպություններն իրավունք չունեն զբաղվելու քաղաքական քարոզչությամբ։

Փաշինյանը նաև հիշատակել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորը՝ Եզրաս Ներսիսյանին, և ասել, որ Ազգային անվտանգության ծառայությունն իր արխիվներից հրապարակել է տեղեկություն, ըստ որի՝ նա եղել է Խորհրդային Միության ԿԳԲ-ի գործակալ։ Փաշինյանը դա ներկայացրել է որպես փաստ, որի հետ, իր խոսքով, պետք է հաշվի նստել

Եկեղեցու ղեկավարության փոփոխության վերաբերյալ հարցադրմանը Փաշինյանը պատասխանել է, որ պետությունը կարող է օրենքով սահմանել նաև, թե ովքեր չեն կարող զբաղեցնել որոշակի պաշտոններ։ Միաժամանակ նա պնդել է, որ օրենսդրական փոփոխություն կատարելու համար պարտադիր չէ, որ գործող օրենքում արդեն իսկ նման դրույթ նախատեսված լինի։

«Կառավարությունը ունի օրենսդրական գործունեության հնարավորություն, և Կառավարությունը կարող է արձանագրել իր քաղաքական կամքը»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև անդրադարձել է Սահմանադրության այն դրույթին, ըստ որի՝ պետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով։ Նրա խոսքով՝ այդ դրույթը հնարավորություն է տալիս օրենսդրությամբ կարգավորել եկեղեցու և պետության հարաբերությունները։

Փաշինյանի խոսքով՝ օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ հավատացյալ համայնքը եկեղեցու կառավարմանը մասնակցելու իրական հնարավորություններ ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան