Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
Երևանում փոփոխություններ սեպտեմբերի 21-ին կկատարվեն թիվ 22, 33, 44, 54, 58, 67, 75 և 97 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիներում։
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, թիվ 22 երթուղին կանցնի Աբովյան, Մոսկովյան, Նալբանդյան, Թումանյան, Խանջյան փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձ ուղղությամբ ավտոբուսները կշարժվեն Տիգրան Մեծի պողոտայով, Խանջյան, Սայաթ-Նովա, Նալբանդյան, Մոսկովյան և Աբովյան փողոցներով։
Թիվ 33 երթուղին կանցնի Ծիծեռնակաբերդի խճուղով, «Հաղթանակի» կամրջով, Արգիշտի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձը կիրականացվի Տիգրան Մեծի պողոտա–Ագաթանգեղոսի փողոց–Գրիգոր Լուսավորչի փողոց–Մաշտոցի պողոտա–«Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ։
Թիվ 75 և 67 երթուղիները Ծովակալ Իսակովի պողոտայից կշարժվեն «Հաղթանակի» կամրջով, ապա՝ Արգիշտի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձ ուղղությամբ երթուղիները կանցնեն Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի պողոտայով, «Հաղթանակի» կամրջով և Ծովակալ Իսակովի պողոտայով։
Թիվ 44 և 58 երթուղիները կանցնեն Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի պողոտայով։ Հետադարձ ուղղությունը նույնն է։
Թիվ 54 երթուղին կանցնի Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորչի փողոցով և Արշակունյաց պողոտայով։ Հետադարձ երթուղին նույնպես նույնն է։
Թիվ 97 երթուղին կանցնի Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով։ Հետադարձ ուղղությունը նույնն է։

