Այս շարժումը սկսվել է, երբ խախտվել է մեր խղճի ազատության օրենքը. կարգալույծ հռչակված Արման Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.09.2026 | 18:27«Այս շարժումը սկսվել է, քանի որ խախտվել է մեր խղճի ազատության իրավունքը, Սահմանադրությունը»,- այսօր դատարանում նման հայտարարություն արեց կարգալույծ հռչակված Արման Սարոյանը:
Վերջինս հարց բարձրացրեց. արդյոք կաթողիկոսն իրավունք ունի՞ իր ստորադրյալներին պարտադրելու պահանջել վարչապետի հրաժարականը, գնալ այս կամ այն ցույցին ու ելույթ ունենալ:
Ինչ վերաբերում է իրեն կարգալույծ հռչակելու տնօրինությունը դատական կարգով վիճարկելուն, Սարոյանն ասաց, որ դա արել էր, քանի որ եկեղեցու ներսի ատյանները չեմ գործում և եկեղեցին բռնազավթված է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արաքս Մամուլյան

