KPI կգործի նախարարների վարձատրության համար, բացի աշխատավարձերի բարձրացումը. Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.09.2026 | 17:02
Պակիստանում մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 16:51
ՔՊ ներկայացուցիչները երեք եվրոպական երկրների դեսպանների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու վիզաների ազատականացումը
18.09.2026 | 16:48
Հայաստանի լրագրողների հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
18.09.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին
18.09.2026 | 16:30
Ամենայն հայոց կաթողիկոսի փաստաբանը միջնորդեց դադարեցնել հետապնդումը կամ դիմել Սահմանադրական դատարան
18.09.2026 | 16:19
Հրազդանի ոստիկանների կողմից քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպքով վարույթ է նախաձեռնվել
18.09.2026 | 16:10
KPI կգործի նախարարների վարձատրության համար, բացի աշխատավարձերի բարձրացումը. Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:58
Ասացին` Լյուդվիգ ջան, մեր հետ կռվելո՞ւ ես. ՔՊ-ականը` իրենց փողոցում տեղադրված ազդանշանն արգելող նշանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:49
Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման կարգավորող մարմինները քննարկել են համագործակցության հուշագրի ստորագրումը
18.09.2026 | 15:38
Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ բարձրաձայնելով Ումբակիում պահվող հայերի իրավունքների խախտումների մասին
18.09.2026 | 15:27
Հովակիմյանը` ՌԴ-ի կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:18
NBA-ի նախկին բասկետբոլիստը կյանքից հեռացել է 43 տարեկանում
18.09.2026 | 15:10
Կաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն մասնակցի դատական նիստին // Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 14:59
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
18.09.2026 | 14:50
ԱՄՆ-ը կարող է Եվրոպայից դուրս բերել իր զորակազմի կեսը․ NBC
Բոլորը

Պետական կառավարման համակարգում բարձրակարգ մասնագետների ներգրավման խնդիրը մշտապես առկա է եղել, իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո այն առավել սրվել է, քանի որ համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ կառավարության հաստատած նախագծին Աղաջանյանը նշեց, որ հեղափոխությունից հետո մոտիվացիոն շղթաները փոխվել են, և ցածր աշխատավարձերը պետական համակարգը դարձրել են ոչ հետաքրքիր մասնավոր ոլորտի բարձրորակ մասնագետների համար:

«Մենք արդեն 8 տարի է՝ կառավարման ղեկին ենք, և կարծում եմ՝ այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է: Վստահ եմ, որ սա կունենա իր համապատասխան էֆեկտը՝ բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,-ընդգծեց պատգամավորը:

Էդուարդ Աղաջանյանի փոխանցմամբ՝ ըստ շրջանառվող նախագծի՝ կառավարությունում (նախարարների, փոխնախարարների, վարչության պետերի մակարդակով) աշխատավարձերի բարձրացման հետ մեկտեղ ներդրվելու է նաև KPI (գործունեության արդյունավետության առանցքային ցուցանիշների) համակարգ:

Միևնույն ժամանակ, նա պարզաբանեց, որ ԱԺ պատգամավորների համար KPI համակարգ կիրառելը հնարավոր չէ՝ հաշվի առնելով պատգամավորի առանձնահատուկ կարգավիճակն ու առաջնային մանդատը:

«Պատգամավորի գործունեության արդյունավետության գնահատականը պետք է տա Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ իր ընտրությամբ՝ հաջորդ ընտրությունների ժամանակ»,-նշեց պատգամավորը։

Պատասխանելով այն հարցադրմանը, թե ինչու է բարձրացվում պաշտոնյաների աշխատավարձը, երբ երկրում նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է։ Աղաջանյանը հայտնեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը ևս քննարկվում է կառավարությունում:

Վերջում պատգամավորը շեշտեց, որ նախագիծը դեռ պաշտոնապես չի ստացվել Ազգային ժողովում, և խմբակցությունը վերջնական որոշում կկայացնի միայն հանձնաժողովային ու խորհրդարանական քննարկումների արդյունքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան