ԱՄՆ-ը հաստատել է Իրանի պատվիրակության վիզաները՝ ՄԱԿ-ի նիստերին մասնակցելու համար․ սահմանափակումներ կգործեն

Լուրեր

04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
Բոլորը

ԱՄՆ-ը հաստատել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների համար վիզաների տրամադրումը՝ հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի նիստերին մասնակցելու համար, այն բանից հետո, երբ մերժել էր պաղեստինցի պաշտոնյաների համար նույն միջոցառմանը մասնակցելու վիզաների տրամադրումը։

Պետքարտուղարությունը լրատվամիջոցներին ուղղված հայտարարության մեջ հաստատել է, որ վիզաներ կտրամադրվեն Իրանի «հիմնական պատվիրակությանը», որի կազմում պետք է լինեն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Ընդունող երկրի կարգավիճակից բխող մեր պարտավորություններին համապատասխան՝ Իրանի վարչակարգի հիմնական պատվիրակությունը կկարողանա մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվան։ Պատվիրակության նկատմամբ կկիրառվեն տեղաշարժի սահմանափակումներ, և մեր քաղաքականության համաձայն՝ նրանց կարգելվի շքեղության և այլ ապրանքների գնումը»,- նշել է գերատեսչության խոսնակը։

Միաժամանակ, ԱՄՆ Պետքարտուղարությունը երկրորդ տարին անընդմեջ վիզա չի տրամադրել Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչներին, այդ թվում՝ նախագահ Մահմուդ Աբբասին։ Հաղորդվում է, որ նման մերժումներ են ստացել նաև տասնյակ այլ պաշտոնյաներ, որոնք ցանկանում էին մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստերին։

Պաղեստինցի պաշտոնյաների նկատմամբ վիզային արգելքից հետո ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հինգշաբթի  ձայների 152 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի՝ Վեհաժողովի նիստում ելույթ ունենալուն՝ նախապես ձայնագրված տեսաուղերձի միջոցով։

Պաղեստինի ինքնավարության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ քննադատել է վիզային արգելքը՝ ԱՄՆ-ին մեղադրելով երկրի նկատմամբ «պատժիչ միջոցներ» կիրառելու մեջ, որոնք, ըստ նախարարության, «չեն նպաստում խաղաղության առաջխաղացմանը կամ բռնության դեմ պայքարին»։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթը մեկնարկում է երեքշաբթի և կտևի մինչև սեպտեմբերի 29-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի