Քաղաքացիական արիության մասին է խոսքը, մի դատավորն ուներ, մյուսը` ոչ. Ռուբեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարծում են, որ երկրորդ նախագահի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել ճնշումների արդյունքում։ Հարցին՝ եթե քաղաքական ճնշումներ են գործադրվել, ինչո՞ւ Քոչարյանին օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը ազատեց, փաստաբան Հայկ Ալումյանը պատասխանեց․ «Վերաքննիչ դատարանն այդ օրը ազատ արձակեց, որովհետև կարողացավ դիմակայել էդ պահին գոյություն ունեցող ճնշումներին, որից հետո այդ ճնշումները սաստկացան։ Դուք հիշում եք, թե օգոստոսի 17-ին ինչ էր ասում վարչապետը Հանրապետության հրապարակում, բացահայտ սպառնալիքներ էին հնչում դատավորների հասցեին։ Բոլորի համար պարզ էր, որ այդ սպառնալիքների թիրախը Քոչարյանին կալանքից ազատած դատավորն է։ Դրանից բացի՝ սպառնալիքներ ու հայհոյանքներ համացանցում»։

Փաստաբանի խոսքով՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն իր մեջ իրավաբանական որևէ բաղադրիչ չի պարունակում․ «Ինքն ամբողջությամբ հիմնված է սպառնալիքների վրա։ Այսինքն՝ էդ որոշման հիմքում ամբողջությամբ սպառնաիքներ են»։

Հայկ Ալումյանի կարծիքով՝ կալանքի գործը հանձնարարվել է սպառնալիքներից խոցելի դատավորներից մեկն է։

Նշենք, որ նիստը նախագահել է դատավոր Ռուբեն Մխիթարյանը։ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահյակայնը ևս պատասխանեց նույն հարցին՝ եթե քաղաքական ճնշումներ են գործադրվել, ինչո՞ւ Քոչարյանին օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը ազատեց:

«Չհամեմատեք դատավոր Ալեքսանդր Ազարյանին դատավոր Հրաչիկ-Վաչիկի հետ։ Եթե առիթը գա, մենք կարող ենք բացահայտել՝ ով է Հրաչիկը, ով՝ Վաչիկը»,- ասաց Ռուբեն Սահակյանը։