Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Հասարակություն
18.09.2026 | 10:00Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Քոչարյանն այսօր դատարան էր բերվել կալանավայրից:
Հիշեցնենք, որ 2018-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք էր ներկայացվել սահմանադրական կարգը տապալելու համար, սակայն ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել նրան վերագրված հոդվածը:
Դրանից հետո «Մարտի 1»-ի գործով անցնող անձանց, այդ թվում՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ապա 2024-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը հնարավոր էր վերաորակել: Դրանից հետո գործն ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան ու նորից է քննվում:

