Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը

Լուրեր

06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը և 2027-2029 թվականների հարկաբյուջետային շրջանակը։ Քննարկման ընթացքում ներկայացվել են մակրոտնտեսական ու հարկաբյուջետային ցուցանիշները, ոլորտային և ռազմավարական ծախսերի ուղղությունները, ինչպես նաև Կառավարության առաջնահերթությունները։

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2027–2029 թթ. հիմնական մակրոտնտեսական, հարկաբյուջետային ցուցանիշներն ու շրջանակները։ Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի, ռազմավարական նշանակություն ունեցող ծախսային ուղղությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին:

2027 թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը շեշտել է՝ բյուջեի եկամտային մասը պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների աշխատանքի արդյունքն է և ծախսերի արդյունավետությունը կանխորոշում է եկամուտների աճը և տնտեսական ակտիվությունը։ Այդ համատեքստում՝ երկրի ղեկավարը շեշտել է, որ տնտեսական զարգացումը և ստվերի կրճատումը պետք է լինի Կառավարության բոլոր անդամների ուշադրության կենտրոնում։