«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Բոլորը

Ազգային ժողովում ԿԸՀ գործունեության վերաբերյալ քննարկումների ժամանակ ընդդիմադիր գործիչ Մեսրոպ Մանուկյանը, դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ հայտարարեց, որ աշխատանքի գալիս ոտքով է քայլում և շփվում քաղաքացիների հետ և մի դեպք պատմեց։

«Ձեր անունը որ տվեցի, էդ բոլոր հանդիպումներից կընտրեմ ամենամեղմ որակավորումը, որը տվել ա միրգ վաճառող ձյաձ Գառնիկը։ Ասել ա՝ իրան կփոխանցես, որ իրա ճակատին դաջված ա «ընտրակեղծարար»։ Էն մնացածն ավելի վատ բաներ էին ասել»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանի այս հայտարարությունից հետո իշխանական պատգամավորները տեղից սկսեցին վրդովված արձագանքել, ինչի հետևանքով դահլիճում իրավիճակը մի պահ լարվեց։

Միջամտեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ կարգադրելով անջատել Մանուկյանի խոսափողը և կոչ անելով լռություն պահպանել։

«Եթե մենք սկսենք փոխանցել, թե քաղաքացիներն առհասարակ ինչ կարծիք ունեն և ում ճակատին ինչ է փակցված՝ Ձեր կողքի երիտասարդի, պարոն Քոչարյանի կամ նրա քաղաքական թիմի առաջնորդի ճակատին ինչ դաջվածքներ են փոխանցում, ինձ թվում է՝ այս նիստը հեչ հաճելի եզրափակում չի ունենա Ձեզ համար։ Էնպես որ՝ առաջարկում եմ առանց դրա»,- զգուշացրեց Ալեքսանյանը։

Իր հերթին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելուց հետո էլ չի խուսափում հանրային շփումներից.

«Մեր ընտանիքի առևտուրը ես անձամբ եմ անում, Սիլիկյան թաղամասում անընդհատ շրջում եմ և երբեք մարդամեջ դուրս գալուց չեմ խուսափել։ Իմանալով, որ ես ի պաշտոնե քաղաքական չեզոքություն պետք է պահպանեմ ու չեմ կարող նույն կերպ պատասխանել՝ վիրավորանքներ հնչեցնելն ազնիվ չէ»,- ասաց Հովակիմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան