Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
Քաղաքականություն
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորից 89-ը։ Մխիթարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 36-ը։
Մխիթարյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած երրորդ թեկնածուն էր։ Նախկինում խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Դավիթ Ղազինյանի և Իրինա Յոլյանի թեկնածությունները, սակայն նրանց ընտրության համար անհրաժեշտ ձայներ չէին ապահովվել։
Անի Թամրազյան

