ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է

Լուրեր

17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Սև ծովում նավի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով զոհվել է նավապետը, անձնակազմի երեք անդամներ վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Վերականգնման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավն ուղևորվում էր ուկրաինական նավահանգիստներից մեկը։ Նավի վիճակի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

«Ռուսաստանը համակարգված կերպով հարվածներ է հասցնում ուկրաինական նավահանգիստներին, նավահանգստային ենթակառուցվածքներին և քաղաքացիական առևտրային նավերին՝ վտանգ ստեղծելով մարդկանց ու Սև ծովում միջազգային նավագնացության համար։ Ակնկալում ենք միջազգային հանրության պատշաճ արձագանքը և հետագա համակարգված գործողություններ՝ քաղաքացիական նավագնացության պաշտպանության և միջազգային լոգիստիկ երթուղիների անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։ Առավոտյան նախարարությունը հայտարարել էր, որ Օդեսայի մարզում՝ Չեռնոմորսկի նավահանգստում, ռուս զինվորականները հարված են հասցրել բեռնատար նավի, որը, ըստ գերատեսչության, նավահանգիստ էր տեղափոխում «Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի