Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը անդրադարձավ երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, վարկային տոկոսադրույքների աճին, արտաքին առևտրի ձախողումներին և դպրոցների փակման գործընթացին:

Պատգամավորը կոնկրետ սեփական օրինակով հերքեց իշխանական պատգամավորների այն պնդումները, թե երկրում վարկերի տոկոսադրույքները նվազել են։ 

«Ես իմ օրինակն եմ բերում. ես հիփոթեք ունեմ՝ 11.5%-ից, որը որ վճարում էի առաջ, հիմա դառել ա 13%: Էդ ո՞նց ա ստացվել: Ո՞նց ա տենց ստացվում, որ իջել ա: Առաջ տոկոսը 340 000 դրամ էր, հիմա 370 քանի հազար դրամ ա: Ոնց որ հելնո՞ւմ ա: Հիմա էլ Կենտրոնական բանկի նախագահն ա ասում՝ «Ժողովո՛ւրդ, շտապե՛ք, շտապե՛ք, ոնց որ հեսա փողը թանկանալու ա»: Մեզ եք ասում՝ պանիկա եք ստեղծում, այնինչ հենց ԿԲ նախագահն է պանիկա հրահրում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Անդրադառնալով ԱԳՆ-ի և արտաքին առևտրի թեմային՝ Աբրահամյանը հեգնեց ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե հայկական դեղձը հասել է Օման։

«18 թվականին Ֆրանսիա մեր արտահանումը 8.6 միլիոն էր, հիմա նայում եմ 2025 թվական՝ Ֆրանսիա 6.6 միլիոն: Իջե՞լ ա թիվը: Էսքան գնում եք, գալիս եք Ֆրանսիա, Փարիզ, հանդիպումներ եք ունենում: Հետո բերում եք Ինդոնեզիայի հետ համաձայնագիր, բայց նայե՞լ եք՝ Ինդոնեզիայից 20 անգամ առևտուրը իջել ա: Պիտի գաք թվով ներկայացնեք, ոչ թե պոպուլիստական հայտարարություններ անեք, թե բա հասավ տեղ»,- նշեց Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան