Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ

Լուրեր

06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը ձգտում է հասնել բանտարկված թալիշ ակտիվիստ Իգբալ Աբիլովի՝ երեք տարի ժամկետով խիստ ռեժիմի բանտ տեղափոխմանը։ Իշխանությունները հայտնել են, թե Աբիլովը, որն արդեն կրում է 18 տարվա ազատազրկման պատիժ՝ 2025 թվականին տարբեր հանցագործությունների համար դատապարտվելուց հետո, բանտում խախտումներ է թույլ տվել, ինչը հիմք է դարձել նրա տեղափոխման համար։ Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։

Աբիլովը 2025 թվականի մայիսին Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ պետական դավաճանության, պետական հեղաշրջման կոչերի և ատելության խոսքի համար։ Բելառուսում բնակվող հետազոտողը ձերբակալվել էր 2024 թվականի հուլիսին՝ Ադրբեջանում իր հարազատներին այցելելու ժամանակ։ Նրա ձերբակալությունից հետո կառավարամետ լրատվամիջոցները հրապարակել էին նյութեր, որոնցում պնդվում էր, թե նա համագործակցել է Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ։

Տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները, Աբիլովին համարում են քաղբանտարկյալ։

Իգբալ Աբիլովի իրավունքների պաշտպանության կոմիտեն հայտնել է, որ նա քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, այլ ամբողջությամբ կենտրոնացած է եղել ակադեմիական հետազոտությունների և մշակութային ժառանգության պահպանման վրա։ Կոմիտեի փոխանցմամբ՝ դատական նիստի ժամանակ Քրեակատարողական ծառայության թիվ 12 բանտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Աբիլովը խախտել է բանտային կանոնակարգը, և ներկայացրել է 22 էջանոց զեկույց, որտեղ մանրամասն նկարագրված են ենթադրյալ խախտումները։ Սակայն պաշտպանական կողմը հայտարարել է, որ ո՛չ Աբիլովին, ո՛չ նրա փաստաբանին նախապես չեն տեղեկացրել զեկույցում նշված ենթադրյալ խախտումների կամ կարգապահական նկատողությունների մասին։ Փաստաթուղթը դատական նիստից առաջ պաշտպանական կողմին չի տրամադրվել։

Քրեակատարողական ծառայությունը մեկնաբանության հարցմանը չի պատասխանել։

«Դատական նիստի ընթացքում բանտի վարչակազմը ներկայացրել է 22 էջանոց զեկույց՝ Իգբալ Աբիլովի կողմից բանտային կանոնակարգի ենթադրյալ խախտումների և նրա նկատմամբ կիրառված նկատողությունների վերաբերյալ։ Սակայն ո՛չ Աբիլովին, ո՛չ նրա փաստաբանին նախապես չեն տեղեկացրել փաստաթղթում նշված խախտումների կամ նկատողությունների մասին։ Զեկույցը նախապես չի տրամադրվել պաշտպանական կողմին, որպեսզի նրանք կարողանային ծանոթանալ և ուսումնասիրել այն»,- հայտնել է կոմիտեն։

Ըստ պաշտպանական կողմի՝ Աբիլովը կալանքի ընթացքում չի խախտել բանտային կանոնակարգը. նրանք նաև պնդում են, որ պարզ չէ, թե ինչ ապացույցների հիման են ներկայացվել մեղադրանքները։ Աբիլովի փաստաբանը դատարանին խնդրել է հետաձգել ​​նիստը՝ պաշտպանական կողմին փաստաթղթերին ծանոթանալու և դրանք ուսումնասիրելու հնարավորություն տալու նպատակով. դատարանը բավարարել է այդ միջնորդությունը։ Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 12-ին։

Դատարանը նաև բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ թույլ տալով Աբիլովին դատավարության ընթացքում խոսել թալիշերեն՝ թարգմանչի օգնությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի