Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
Քաղաքականություն
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ երեքշաբթի ՆԱՏՕ-ի իտալական կործանիչի կողմից Լիտվայի օդային տարածքում խոցված անօդաչու թռչող սարքը ռուսական է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Դա «Գերբերա» անօդաչու թռչող սարքն էր»,- հայտարարել է նա։
Նաուսեդան հստակեցրել է, որ անօդաչուն, ամենայն հավանականությամբ, ուղղված չի եղել Լիտվայի դեմ։
«Հավանաբար, այն թիրախավորել է Ուկրաինան, սակայն ուկրաինական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության հետևանքով շեղվել է ուղուց»,- նշել է Լիտվայի նախագահը։
Նախօրեին Լիտվայի օդային տարածքում խոցված անօդաչու թռչող սարքն առաջինն է, որը խոցվել է Բալթյան երկրների օդային տարածքի պաշտպանության ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

