Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այսօրվա քվեարկության արդյունքներով Եվրոպական խորհրդարանը շատ ուժեղ աջակցություն ցուցաբերեց Հայաստանի համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցառումների ներդրմանը»,- Factor TV-ի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Բոգդան Զդրոևսկին՝ մեկնաբանելով Հայաստանի համար ժամանակավոր մաքսային արտոնությունների վերաբերյալ ԵԽ-ում կայացած քվեարկությունը։

Նա գոհունակությամբ ընդգծեց, որ ԵԽ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը (583 պատգամավոր) կողմ է քվեարկել հայկական արտադրանքի նկատմամբ կիրառելի առևտրային ազատականացման ժամանակավոր միջոցառումներին (Autonomous Trade Measures)։ Քվեարկությանը մասնակցած 671 պատգամավորից դեմ է քվեարկել ընդամենը 49-ը, ձեռնպահ՝ 39-ը։

«Ամբողջ օրենսդրական գործընթացն իրականացվեց բացառիկ արագ տեմպերով, ինչը պայմանավորված էր այն արտակարգ իրավիճակով, որում հայտնվել է Հայաստանը։ Ռուսաստանի սահմանափակումները խիստ ազդեցություն են ունեցել Հայաստանի առևտրի ոլորտի վրա, հատկապես՝ միրգ, բանջարեղեն, ծաղիկներ և խմիչք արտադրողների։ Այս իրավիճակում մենք չէինք կարող մեզ թույլ տալ ամիսներ տևող ընթացակարգ»,- ասաց լեհ պատգամավորը։

Factor TV-ի հետ զրույցում Բոգդան Զդրոևսկին նշեց, որ գոհ է վերջնական արդյունքից։

«Ընդունված միջոցառումները կներառեն հայկական արտադրանքի լայն շրջանակ՝ հայկական բիզնեսներին իրական հնարավորություն տալով գտնել նոր շուկաներ և ընդլայնել իրենց ներկայությունը Եվրոպական միությունում»,- ընդգծեց նա։

Սա դեռևս վերջնական որոշում չէ․ ԵՄ Խորհուրդը պետք է հաստատի Եվրախորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը։

«Ինչ վերաբերում է ժամկետներին, այսօրվա քվեարկությունից հետո մնացել են միայն ձևական քայլեր։ Կանոնակարգը պետք է ստորագրվի Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի նախագահների կողմից ու հրապարակվի Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում։ Այն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը»,- ասաց Հայաստանի հարցով զեկուցողը։

Նոր կանոնների ուժի մեջ մտնելուց հետո հայկական ապրանքների լայն շրջանակի համար ժամանակավորապես կվերացվեն ԵՄ որոշ մաքսատուրքեր։ Բացի այդ, ութ գյուղատնտեսական ապրանքների համար կսահմանվեն անմաքս ներմուծման քվոտաներ, այդ թվում՝ խաղողի, ծիրանի, կեռասի, դեղձի և վարունգի։

«Ինձ համար կարևոր է նաև այն, որ այսօրվա քվեարկությամբ Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով, այլ առաջին հերթին՝ կոնկրետ որոշումներով և գործողություններով»,- ընդգծեց Բոգդան Զդրոևսկին։

Եվրախորհրդարանում քվեարկությունից հետո Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը գրառում է կատարել X-ում։

Գրառումը հավանողների թվում են նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, հայկական արտադրանքի նկատմամբ ժամանակավոր առևտրային ազատականացման միջոցառումների հարցով զեկուցող Բոգդան Զդրոևսկին, Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Նիլս Ուշակովսը։

«Իր սկզբունքներին հավատարիմ և դիրքորոշման մեջ հաստատակամ՝ եվրոպական ժողովրդավարության տաճարը՝ Եվրոպական խորհրդարանը, հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին՝ «Արտադրված է Հայաստանում» ապրանքների համար ինքնավար առևտրային միջոցներ տրամադրելու վերաբերյալ։ Սա ևս մեկ նշանակալի քայլ է Հայաստան–ԵՄ գործընկերության համար»,- գրել է Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը Հայաստանին առաջարկում է երկու տարվա առևտրային արտոնություններ՝ երկարաձգման հնարավորությամբ։ Եթե Հայաստանը չպահպանի արտոնությունների համար սահմանված պայմանները, Եվրամիությունը կարող է ժամանակավորապես սահմանափակել կամ ամբողջությամբ դադարեցնել հայկական ապրանքների համար նախատեսված մաքսային արտոնությունները։

Կարինե Ասատրյան

Բրյուսել