19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին

Լուրեր

14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
Բոլորը

ՄԱԿ-ի Բռնի անհետացման հարցերով հանձնաժողովը Ժնևում քննարկել է Հայաստանի  կողմից կատարված աշխատանքը՝ ուղղված Բռնի անհետացումներից բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կատարմանը, բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների ապահովմանը։ Նախ Հայաստանի՝ որպես կոնվենցիայի անդամի  իրականացրած աշխատանքները ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Նա նշել է Հայաստանի  հանձնառությունը՝ կատարելու կոնցվենցիայով ստանձնած իր պարտավորությունները և դրանց արդյունավետ իրացումն ազգային մակարդակով։

«Հայաստանը կարևորում է մարդու արժանապատվության և հիմնարար իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայությանը, արդարադոտթյան հասնելոիթիայնը, ինչպես նաև տուժողների և նրանց ընտանինքերի համար արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներին»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանը վերջին 6 տարիներին բախվել է աննախադեպ մարտահրավերների և մեր տարածաշրջանում հակամարտության հետևանքների։

Մասնավորապես, դրա հետևանքներից են մեծ թվով անհետ կորած մարդիկ, հայ զիծառայողների գերեվարումը։ Աբիսողոմոնյանը նշել է, որ բռնի անհետացումները ժամանակագրորեն ընդգրկում են 2020 թվականի 44-օրյա պատերազմը, 2022-ի սեպտեմբերը, ինչպես նաև 2023 թվականին Արցախի 130,000 հայերի տեղահանությունը։ Այդ հետևանքները ստեղծել են զգալի հումնիտար, ինստիտուցիոնալ, իրավական մարտահրավերներ, հավելել է պաշտոնյան։

Ըստ նրա՝ այս առումով կարևոր զարգացումներից մեկն այն է, որ 2026 թվականի մայիսից ուժի մեջ է մտել ՀՀ նոր օրենքը ռազմական գործողությունների հետևանքով առաջացած պայմաններում ու հանգամանքներում անհետ կորած վերաբերյալ։  Աբիսողոմյանը կարևորել է նաև անհետ կորած անձանց նույնականացնելու մեթոդի ներդրումը, կորած անձանց ընտանիքների հետ աշխատանքը։ Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է գործակցությունը երկկողմ ու բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, այս հարցը դիտարկելով որպես բացառապես հումանիտար մտաահոգություն։ Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում հաստատված խաղաղությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում դրա հետ կապված։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն առանձին արձագանքել է նաև զեկուցողների հարցերին՝ կապված ադրբեջանական ՀԿ-ների կողմից ավելի վաղ ներկայացված զեկույցների ու անհետ կորածների մասով դրանցում ներկայացված թվերի հետ։

«Ադրբեջանական ՀԿ-ների կողմից ներկայացված զեկույցները պարունակում էին մի շարք թվեր, և դրանցում չկա որևէ հստակություն, որը խոսում է դրանց վստահելիության մասին։ Այդ թվերը վերցված են ադրբեջանական աղբյուրներից, ոչ թե  Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովից (ICMP)»,- ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի տվյալները տարբերվում են նաև Ադրբեջանի այլ մարմինների տվյալներից։

ՀՀ ԱԳՄԱՆ պաշտոնյան նշել է, որ անհետ կորած անձանց և բռնի անհետացումների հարցն անցյալ հակամարտության ամենացավոտ կողմն են և, ըստ հայկական կողմի, անհետ կորածների հարցն առաջին հերթին պետք է հասցեագրվի ընտանիքներին, որ նրանք իմանան ճշմարտությունը, և դա ներառված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրում․ 9-րդ կետը հենց այդ մասին է։ Դրա շրջանակում կողմերն իրականացնում են տեղեկատվության փոխանակում՝ ուղղակի կամ միջազգային կազմակերպությունների միջոցով։ Երբ համաձայնագիրը  վավերացվի և ուժի մեջ մտի, այդ հոդվածը կօգտնի առաջ շարժվել, շեշտել է նա։

Աբիսողոմյանը նշել է՝ չեն կարծում, որ հումանիտար հարցերը պետք է ներկայացվեն միակողմանի, ինչպես ներկայացրել են ադրբեջանական ՀԿ-ները։ Հակամարտությունը տևել է տասամյակներ․ 19 հայեր դեռ պահվում են Բաքվում, մոտավորապես  800 հայեր մնում են անհետ կորած 1990-ականներից, և հայկական կողմը  պարբերաբար բարձրացնում է կորած հայերի  հարցը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հիմա գնում են այս հարցում համագործակցության ճանապարհով։

Հավելենք, որ ավելի վաղ մի շարք ադրբեջանական ՀԿ-ներ զեկույցներ են ներկայացրել հիմնականում Արցախյան առաջին պատերազմի վերաբերյալ՝ Հայաստանի հասցեին տարբեր մեղադրանքներով։ Դրանցում նշվում է, թե «ներկայացված դեպքերը, այդ թվում՝ երեխաներին պատանդ վերցնելը և նրանց հետագա անհետացումը, տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներում։ Այդ տարածքները 1990-ական թվականներից մինչև 2020 թվականը գտնվել են Հայաստանի վերահսկողության և վարչարարության ներքո»։ Նշվում է, թե, իբր, պատանդ վերցված երեխաների մարմիններից օրգանների հեռացման վերաբերյալ վկայություններ կան։

ՀՀ Քննչական կոմիտեի ներկայացուցիչը, իր հերթին, լսումների ժամանակ հայտարարել է, որ գրանցվել է բռնի անհետացման ավելի 50 դեպք՝ կապված 44-օրյա պատերազմի հետ և 10 դեպք Լեռնային Ղարաբաղում՝ 2023 թվականին։ Այժմ մոտավորապես 170 կորած հայ զինվորական, 19 կորած հայ քաղաքացիական անձ կա։

Խաղաղության համաձայնագրի ընթացքի մասին հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հայտարարել է, որ Խաղաղության համաձայնագիրն արդեն բանակցվել ու վերջնականացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս փուլում մնում է միայն ստորագրել ու վավերացնել այն։ Այս դեպքում դրույթներն անհետ կորածների ու համագործակցության մասով արդեն համաձայնեցվել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև և, ըստ նրա, հարցը համագործակցության ինստիտուցիանալացման մասին է։ Քրեական գործերի կասեցման հետ կապված նա նշել է, որ քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը, նման բան տեղի չի ունեցել, սակայն կա պայմավավորվածություն, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո  միջազգային հայցերը հետ են քաշվելու՝ ըստ 15-րդ հոդվածի։

Հայկական կողմի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ անհետ կորածների խնդիրները բարձրացվել են ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում։ Եթե ՄԻԵԴ-ում  վարույթները դեռևս ընթացքի մեջ են, Արդարադատության դատարանն ընդունել է հայկական կողմի առարկությունները 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ, և Հայաստանը ներկայացնում է նաև իր առարկությունները ՄԻԵԴ-ի առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի