ՊՆ-ի հանդեպ 700 միլիոն դրամի պարտավորություն չի կատարվել. ՀՀ զինվորական դատախազությունը նախազգուշացումներ է ուղարկել

Լուրեր

24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
24.07.2026 | 20:00
Գուցե Ծառուկյանին առնչվող գործեր հարուցվեն՝ այլ երկների գործակալ լինելու հետ կապված․ իր թիմից ձերբակալվածներ կան․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 19:47
Հայկական ծիրանը հասանելի է Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
24.07.2026 | 19:31
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց
24.07.2026 | 19:13
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
24.07.2026 | 18:21
Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 40,000 մարդ տարհանվել է
24.07.2026 | 18:10
Հայտնի են ամենաշատ պարգևավճար ստացած թենիսիստներն այս մրցաշրջանում
24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
Բոլորը

ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած մոտ 700 միլիոն  ՀՀ դրամի չափով պարտավորություններ չեն կատարվել:

 

Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ 1 միլիարդ 317 միլիոն դրամ կազմող 4 տարբեր պայմանագրերով մատակարար կազմակերպություններին թեև տրվել է ավելի քան 620 միլիոն ՀՀ դրամի կանխավճար, սակայն անգամ այդ դեպքում նշված պայմանագրերով շուրջ 230 միլիոն դրամի չափով պարտավորություն չի կատարվել:

 

Պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջները` բոլոր դեպքերով համապատասխան նախազգուշացումներ են ուղարկվել տնտեսվարող սուբյեկտներին։

 

Պայմանագրերի գնի 100 տոկոսի չափով կանխավճար տրամադրելու պայմաններում ստանձնած պայմանագրային պարտավորությունները չկատարելու, այդ ուղղությամբ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից գործուն միջոցներ չձեռնարկելու, սահմանված ընթացակարգով պայմանագրի լուծարման գործընթաց չնախաձեռնելու, և այդ գործընթացներում հնարավոր պաշտոնեական հանցագործությունների դրսևորման դեպքերը քննության առարկա դարձնելու, պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկել են ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն` նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար: