Թուրքիայում կկրճատվի պարտադիր զինծառայության ժամկետը

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

Թուրքիայում քննարկում են պարտադիր զինվորական ծառայության համակարգի փոփոխության հարցը: Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, ԶՈւ գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Յաշար Գյուլերի և այլ բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են պարտադիր զինծառայության համակարգի փոփոխության ուղղությամբ կատարվող աշխատանքները. փոխանցում է ermenihaber-ը:

Նոր համակարգը նախատեսում է ժամկետայնության 1 միասնական համակարգ ներկայիս 2 տեսակ զինծառայության ժամկետների փոխարեն: Այժմ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար սահմանված է պարտադիր զինծառայության 6 ամիս, իսկ միջնակարգ կրթություն ունեցողների համար՝ 12 ամիս ժամկետ: Միասնական համակարգի համար քննարկվում են 6 և 9 ամիս ներառող ժամկետներ: Նշվում է, որ այս պահին առավել հավանական է համարվում 9 ամիսը:

Քննարկվում է նաև Թուրքիայում ժամանակ առ ժամանակ կիռարվող գումարի դիմաց զինծառայությունից ազատվելու օրենքի ժամանակավոր կիրառումը մշտական դարձնելու հարցը: Այս հարցում էլ առավել հավանական է համարվում այն տարբերակը, ըստ որի՝ օրենքի մշտական կիրառության պարագայում Թուրքիայի զինապարտ քաղաքացիներին կարող է հնարավորություն տրվել 3-4 շաբաթ անցնել զինվորական պատրաստության դասընթաց, ապա, վճարելով սահմանված գումարը, ազատվել պարտադիր զինծառայության մնացած մասից: