Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել

Լուրեր

06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները, հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելիս, ժամը 17:00-ի սահմաններում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության 1-ին պահաբաժնի «Եղծաձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են Ս.Պ.-ին՝ բենզասղոցով ծառեր հատելիս։

Էկոպարեկային ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի ծառահատումն անմիջապես դադարեցվել է, իսկ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ կանխվել է հետագա ծառահատումների իրականացումը։

Հայտնաբերված շուրջ 4 խմ փայտանյութը, բենզասղոցն ու կացինը տեղափոխվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներքին պահեստ։ Կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ և կազմվել իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկակացվել Քննչական կոմիտե՝ ներկայացնելով կազմված նյութերը:

Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական հսկողական և կանխարգելիչ միջոցառումները՝ պետական անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների և փայտանյութի ապօրինի շրջանառության դեպքերի կանխման ու հայտնաբերման ուղղությամբ։