Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սարատովի Ozon ընկերության լոգիստիկ կենտրոնի վրա, այնտեղ հրդեհ է բռնկվել, գրում է Meduza-ն։ Ընկերությունը հայտնել է, որ աշխատակիցները տարհանվել են, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Այս պահին պատվերներ չեն ընդունվում, դրանք վերահասցեագրվում են այլ լոգիստիկ կենտրոններ։

Շրջանի ղեկավար Ռոման Բուսարգինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են  Սարատովի քաղաքացիական ենթակառուցվածքները, սակայն մանրամասներ չի հայտնել։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները պնդում են, որ Սարատովի նավթավերամշակման գործարանը նույնպես հարձակման է ենթարկվել, որտեղ հրդեհ է բռնկվել։

Վոլգոգրադը նույնպես ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Քաղաքի Կրասնոարմեյսկի շրջանի Գերոև Մալոյ Զեմլյա փողոցի բնակելի շենքը վնասվել է։ Այս մասին  հայտնել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը: Երկու տղամարդ՝ 42 և 55 տարեկան, վիրավորվել են և հոսպիտալացվել: Նահանգապետի խոսքով՝ «անօդաչու թռչող սարքի բեկորները» ընկել են Վոլգոգրադի հարավում գտնվող արդյունաբերական գործարանի տարածքում (կոնկրետ գործարանը չի նշվում:

Տուլայի մարզը նույնպես հարձակման է ենթարկվել: Նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտնել է, որ հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: Նա այլ մանրամասներ չի հայտնել:

Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ հարձակումը հետ մղելու ընթացքում տարածաշրջանի վրա խոցվել է 90 անօդաչու թռչող սարք: Ըստ նրա՝ Միլլերովսկի շրջանում բեկորները ընկման հետևանքով վնասել են 10 մասնավոր տուն և օժանդակ շինություն, իսկ Տարասովսկի շրջանում այրվել է չոր խոտ: Ոչ ոք չի տուժել:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի, Օրյոլի, Կալուգայի, Վորոնեժի, Տուլայի, Ռյազանի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Սարատովի, Ռոստովի և Սամարայի մարզերի, Պերմի երկրամասի, Մարի Էլի, բռնակցված Ղրիմի, Ուդմուրտիայի, ինչպես նաև Սև ու Կասպից ծովերի վրա որսացել և խոցել են ուկրաինական 777 ԱԹՍ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի