Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Factor TV-ի տեղեկություններով՝ Գորիսի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն գործող համայնքապետ Առուշ Առուշանյանն է։ 2021 թվականին նա ընտրություններին մասնակցել էր «Առուշ Առուշանյան» դաշինքով։ Առուշանյանը Գորիսի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։

Իր առաջադրման վերաբերյալ Առուշ Առուշանյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ նա չի պատասխանել Factor TV-ի հեռախոսազանգերին։

2021 թվականի ամռանը՝ մինչև ընտրությունները, Առուշանյանը կալանավորվել էր, և նրա նկատմամբ քրեական գործեր էին հարուցվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքի պահպանության կանոնների խախտման և ինքնիրավչության համար։ Թեև ընտրությունների պահին նա անազատության մեջ էր, այնուամենայնիվ հաղթել էր։

Ուշագրավ է, որ 44-օրյա պատերազմից հետո Առուշանյանը Սյունիքում դարձել էր Փաշինյանի իշխանության ամենակոշտ քննադատներից մեկը՝ նրա քաղաքականությունը կապելով Արցախի կորստի, Սյունիքի անվտանգության և Հայաստանի տարածքային խնդիրների հետ։ 2020 թվականի դեկտեմբերին նա մի շարք սյունեցի համայնքապետերի հետ պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։ Առուշանյանը նաև կոչ էր արել խոչընդոտել Փաշինյանի մուտքը Գորիս՝ հայտարարելով, որ վարչապետը պատասխանատու է պատերազմից հետո ստեղծված իրավիճակի համար։

Հետագա տարիներին նրա քննադատությունը շարունակվել է Արցախի, Սյունիքի և իշխանության վարած քաղաքականության շուրջ, իսկ 2021 թվականի ընտրություններում նրա գլխավորած դաշինքը հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից։ Հետագա տարիներին, սակայն, Առուշանյանի դիրքավորումը մեղմացել է․ նա հայտարարել է, որ Փաշինյանին ժողովուրդն է ընտրել, իսկ իր պայքարը պաշտոնի կամ իշխանության համար չի եղել։

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին Առուշ Առուշանյանն անձամբ էր դիմավորել։

Հավելենք, որ Առուշանյանը ներկա էր նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ օրերս կայացած հարսանիքին։

Արփի Հակոբյան