Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել

Լուրեր

06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
Բոլորը

Արարատի մարզի Արմաշ բնակավայրում գտնվող պետական գույքը, որը 2025 թվականին ամրացվել էր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեին, նախատեսվում է հետ վերցնել և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Խոսքը Արմաշի Երևանյան խճուղի 1/4գ (Երասխ-2) հասցեում գտնվող 0.8904 հա հողամասի մասին է։ Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 4 մլն 583 հազար 779 դրամ։

Տարածքը Ջրային կոմիտեին էր ամրացվել Կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 908-Ա որոշմամբ։

Դրանից առաջ «Արարատ» ջրօգտագործողների ընկերությունը դիմել էր Ջրային կոմիտեին՝ նախկին զորանոցի չօգտագործվող տարածքն իրեն տրամադրելու խնդրանքով։ Ընկերությունը նշել էր, որ չունի վարչական շենք և պահեստային տարածք։

Նախագծում նշված է, որ գույքը նախատեսված նպատակով այդպես էլ չի օգտագործվել։ «Արարատ» ՋՕԸ-ն 2025 թվականի օգոստոսին Ջրային կոմիտեին հայտնել է, որ տարածքում որևէ շինություն չկա, իսկ ընկերությունը ֆինանսական հնարավորություն չունի նոր շենք կառուցելու համար։

Դրանից հետո ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել է գույքը Ջրային կոմիտեից հետ վերցնելու և իրեն ամրացնելու մասին որոշման նախագիծ։

Նախագծի համաձայն՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն պետք է իրականացնեն գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ գույքը հետ վերցնելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու նախագիծը բխում է պետական գույքի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունից և «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի ու Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի համապատասխան դրույթներից։

Նկարը գեներացված է ԱԲ-ով

Արփի Հակոբյան