Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
Քաղաքականություն
10.09.2026 | 14:39
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր` անդրադարձ կատարելով նաև տարածաշրջանային զարգացումներին։

