Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Եվրոպական խորհրդարանը հաստատել է 2026 թ․ սեպտեմբերի 14–17-ի լիագումար նստաշրջանի վերջնական օրակարգը։ ԵԽ մամուլի ծառայությունից Factor TV-ին հայտնեցին, որ Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցների վերաբերյալ օրինագիծն ընդգրկված է ստրասբուրգյան նստաշրջանի օրակարգում, և քվեարկությունը նախատեսվում է սեպտեմբերի 15-ին՝ կեսօրից հետո։

«Առևտրի ազատականացման միջոցառումները նախորդ շաբաթ ընդունվել են Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովի (INTA) կողմից՝ առանց սկզբնական օրենսդրական առաջարկում որևէ փոփոխություն կատարելու։ Նույնն ակնկալվում է նաև լիագումար նիստում․ փոփոխություններ կամ սկզբնական օրենսդրական առաջարկից շեղումներ չեն նախատեսվում»,- Factor TV-ին հայտնեց ԵԽ մամուլի քարտուղար Դանիել Կոստերը։

Օրինագծով նախատեսվում է ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ը՝ լայն շրջանակի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես կասեցնելու միջոցով։ ԵՄ Խորհուրդը սեպտեմբերի 2-ին հավանություն էր տվել Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ արագացնելով կանոնակարգի ընդունումը Եվրոպական խորհրդարանում։

«Քանի որ Եվրոպական միության խորհուրդը ևս նախորդ շաբաթ աջակցել է ժամանակավոր առևտրային միջոցառումներին, ապա հաջորդ շաբաթ նախատեսվող խորհրդարանական քվեարկությունից հետո կմնան միայն երկու հաստատությունների նախագահների կողմից ստորագրումը և կարգավորման հրապարակումը ԵՄ Պաշտոնական տեղեկագրում»,- ասաց Դանիել Կոստերը։

Կանոնակարգն ուժի մեջ կմտնի դրա հրապարակմանը հաջորդող օրը և կկիրառվի այդ օրվանից երկու տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովն այս նախաձեռնությամբ հանդես եկավ հայկական ապրանքների ռուսական շուկա արտահանման արգելքից հետո։ Բրյուսելի գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը միաժամանակ պետք է մեղմի Ռուսաստանի սահմանափակումների ազդեցությունը և ամրապնդի ԵՄ–Հայաստան առևտրային հարաբերությունները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում։

Նախատեսվող արտոնությունները կարող են ընդգրկել դեպի Ռուսաստան Հայաստանի թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99 տոկոսին համարժեք ապրանքատեսակներ, ինչպես նաև խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 91 տոկոսը։

Մաքսատուրքերի կասեցումը չի լինի անվերապահ։ Արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու համար Հայաստանը պետք է պահպանի ապրանքների ծագման կիրառելի կանոնները, ԵՄ-ի հետ ապահովի վարչական համագործակցություն, ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներ չսահմանի, հարգի ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմնական սկզբունքները՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։

Կարինե Ասատրյան

Բրյուսել