Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի խոստացել է յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար փոխանցել, եթե միջանկյալ ընտրությունների արդյունքում հանրապետականները պահպանեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի և Սենատի նկատմամբ։ Սա անսովոր քայլ է նոյեմբերին իր կուսակցության անկումը կանխելու համար, գրում է AP-ն։

Վիճահարույց խոստումը, հավանաբար, կարժենա ավելի քան 1 տրիլիոն դոլար և կպահանջի Կոնգրեսի հաստատումը, ինչպես նաև կխորացնի երկրի՝ տարեկան գրեթե 1,8 տրիլիոն դոլարի բյուջետային դեֆիցիտը և գնաճի վերաբերյալ մտահոգությունները։

«Եթե հանրապետականները հաղթեն, դուք մեզ հետ կհաղթեք և կստանաք 5000 դոլար։ Այն կկոչվի Թրամփի դիվիդենդ»,- ասել է Թրամփը Դալասում Հանրապետական ​​կուսակցության միջանկյալ համագումարի ժամանակ։

Դրանից մեկ ժամ անց փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փորձել է մեղմել Թրամփի հայտարարությունը՝ նշելով, որ դիվիդենդների վճարումները նախատեսված չեն հարուստ անհատների համար: Վենսը ենթադրություն է հայտնել, որ միջոցները կարող են ստացվել ԱՄՆ մաքսատուրքերից ստացված եկամուտներից, չնայած առաջարկվող վճարման գումարը մի քանի անգամ գերազանցում է այն եկամուտը, որը Միացյալ Նահանգները ստացել է այդ միջոցառումներից:

Սպիտակ տունը չի արձագանքել մանրամասների վերաբերյալ  հարցմանը։

Նշվում է, որ Կոնգրեսը պետք է հաստատի կամ այլ կերպ համաձայնություն տա վճարմանը։ Գումարը զգալիորեն կգերազանցի ԱՄՆ մաքսային եկամուտները նույնիսկ նախքան Գերագույն դատարանի կողմից անցյալ տարի նախագահի մաքսային ծրագրի զգալի մասի չեղարկումը։

Երկրի ազգային պարտքը նախորդ ամիս առաջին անգամ գերազանցել է 40 տրիլիոն դոլարը։

Թրամփը հաճախ դժգոհում է, որ ժամանակակից շրջանում նախագահի կուսակցությունը միջանկյալ ընտրությունների ժամանակ գրեթե միշտ տեղեր է կորցնում Կոնգրեսում, և նա փորձել է գտնել այս միտմանը հակազդելու ոչ ավանդական ուղիներ, այդ թվում՝ այս շաբաթվա համագումարը։

«Մենք պատրաստվում ենք փոխել դա»,- հայտարարել է նա։

Անցյալ տարի էլ Թրամփը զինվորականներին 1776 դոլարի կտրոն էր տվել՝ այն անվանելով «մարտիկի դիվիդենտ»։

«Ես օրինագիծ կպատրաստեմ, որպեսզի նոյեմբերի 3-ի ընտրություններից անմիջապես հետո կարողանանք ընդունել Թրամփի դիվիդենտը։ Որովհետև հանրապետականները (և Ամերիկան) հաղթելու են»,- X-ում գրել է Օհայո նահանգից հանրապետական սենատոր Բերնի Մորենոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի