Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին

Լուրեր

10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ինքնաթիռը, որով նա մեկնել է Օլսո՝ Նորվեգիայի թագավորի հուղարկավորությանը մասնակցելու համար, գրեթե բախվել է անօդաչու թռչող սարքի Մոլդովայից թռիչքի ժամանակ։ Այս մասին NRK հանրային հեռարձակողին ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, գրում է Reuters-ը։

«Նրա ինքնաթիռը գրեթե հարվածի է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից Մոլդովայից թռիչքի պատրաստվելիս։ Սա այն իրականությունն է, որի հետ նա բախվում է»,- ասել է Ստյորեն՝ առանց մանրամասնելու, թե որտեղից է ստացել այս տեղեկությունը կամ որքան մոտ է գտնվել անօդաչուն ինքնաթիռին։

Մոլդովայի պաշտոնյաները որևէ մեկնաբանություն չեն արել այս հայտարարության վերաբերյալ։

Երեքշաբթի Քիշնևի օդանավակայանում ժամանումներն ու մեկնումները որոշ ժամանակով կասեցվել էին՝ կապված Մոլդովայի օդային տարածք մուտք գործած երկու ռուսական անօդաչու թռչող սարքերի հետ։ Flightradar24-ի տվյալների համաձայն՝ երկրի մայրաքաղաք մեկնող մի քանի չվերթներ վայրէջք են կատարել Մոլդովայից դուրս գտնվող օդանավակայաններում կամ ստիպված են եղել կանգառներ կատարել։ Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է դաշտում՝ հրդեհ առաջացնելով, իսկ երկրորդը շարունակել է թռիչքը և մտել Ռումինիայի օդային տարածք։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դատապարտել է անօդաչուների ներխուժումները՝ դրանք որակելով որպես «լուրջ սպառնալիք մարդկանց կյանքին»։ Նա նաև դատապարտել է Ուկրաինայի հետ սահմանային անցակետի վրա հարձակումը, որի հետևանքով 2 մարդ է զոհվել։

Զելենսկին չորեքշաբթի, այլ պետությունների ղեկավարների հետ, մասնակցել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորությանը։ Նա Նորվեգիայից հեռացել է հուղարկավորության ավարտից անմիջապես հետո։ Ստյորեն երեքշաբթի  հայտարարել էր, որ այդ երեկո հանդիպելու է Ուկրաինայի առաջնորդի հետ, իսկ քննարկումների հիմնական թեման լինելու է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Զելենսկին էլ հայտնել էր, որ Նորվեգիա կատարած այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ Freyja նախաձեռնությանը մասնակցող ընկերությունների հետ։ Նախաձեռնության նպատակն է՝ ստեղծել եվրոպական հակաբալիստիկ պաշտպանության համակարգ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի