Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
Քաղաքականություն
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում։ Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:


