Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք

Լուրեր

06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սյունիքի մարզի դատախազությունը պարզել է, որ Գորիս համայնքում գտնվող՝ շուրջ 184 հա մակերեսով հողատարածքը, 2007 թվականի հունվարի 31-ին կնքված պայմանագրով՝ 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, հատկացվել է ՍՊ ընկերությանը: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ 

Նշվում է, որ Դատախազի միջնորդագրի հիման վրա, Գորիսի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել և Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել ՍՊ ընկերության տիրապետմանը և օգտագործմանը տրամադրված՝ համայնքի սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության 184 հա մակերեսով (որից 124 հեկտարը՝ վարելահող, 60 հեկտարը՝ արոտավայր), 132 միլիոն 780 հազար դրամ կադաստրային արժեքով հողատարածքը:

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ նույն ՍՊ ընկերությունը կատարել է 38.5 հա մակերեսով, 22 միլիոն 909 հազար դրամ կադաստրային արժեքով վարելահողի զավթում: Դատախազի միջնորդագրի հիման վրա, Գորիսի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 38.5 հա մակերեսով հողատարածքը վերադարձվել է Գորիս համայնքի տիրապետմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: