Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ

Լուրեր

05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին՝ ժամը 20․55-ին, ահազանգ էր ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից․ Հոբարձի գյուղից հրազենային վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 30-ամյա մի բնակիչ։

Ոստիկանները պարզել էին, որ դեպքը տեղի է ունեցել Հոբարձի գյուղի մի հյուրատան մոտ, որտեղ հայտնաբերվել էին պարկուճներ, գնդակ ու փամփուշտներ։ Հանցագործության մասնակից անձանց մի մասը հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

«Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, մարդուն առևանգելու և ապօրինի կերպով հրազեն կրելու հատկանիշներով։

Հանցագործության բացահայտումը համագործակցված աշխատանքի արդյունք էր։ Քրեական ոստիկանության Լոռու և Կոտայքի մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մինչ այս դեպքը Ջրվեժում տեղի ունեցած վեճի ընթացքում 30-ամյա տղամարդը ծեծի էր ենթարկել համագյուղացուն, որն էլ, հաշվեհարդար տեսնելու նպատակով, ընկերոջ հետ կազմակերպել էր նրա սպանությունը։

Տեղեկանալով, որ նա գտնվում է Հոբարձի գյուղի հյուրատանը, հուլիսի 16-ին ընկերները վարձել էին «Նիսան» մակնիշի մեքենա ու զինված մեկնել հյուրատուն։ Այստեղ միայն 30-ամյա տղամարդու ընկերն էր, որին բռնությամբ նստեցրել էին մեքենան ու տեղափոխել այլ վայր։

Հյուրատան մոտակայքում հանդիպել էր 30-ամյա տղամարդը, և սկսվել էր փոխհրաձգություն, որի ընթացքում էլ ստացած հրազենային վնասվածքներով տուժածը տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Սրանով, սակայն, խնդիրը չէր լուծվել։ Այս անգամ 30-ամյա տուժածի 35-ամյա աբովյանցի ընկերն էր փորձել վրեժ լուծել, ինչը իրավապահներին հաջողվեց կանխել։

Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով և այլ քննչական գործողություններով հայտնաբերվել ու առգրավվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։

Հանցագործության մասնակից անձանց մի մասը հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ՝ մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։