Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Լուրեր

06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Բոլորը

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար հունիսի 24-ին անցկացված մրցույթում ընտրված թեկնածու Ռուբեն Մելքոնյանը դրական չի արձագանքել աշխատանքի պաշտոնական հրավերին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի` հունիսի 24-ին կայացած մրցույթի արդյունքներով ընտրված թեկնածու Ռուբեն Մելքոնյանի հետ ընթացել են բանակցություններ` աշխատանքին անցնելու ժամկետների և պայմանների վերաբերյալ, սակայն պարոն Մելքոնյանի կողմից աշխատանքի պաշտոնական հրավերին դրական արձագանք չստացվեց, ինչի հիմքով Հիմնադրամի տնօրենի պաշտոնը թափուր է մնացել, և մենք սկսում ենք մրցույթի նոր շրջափուլ:Այս ընթացքում Հիմնադրամի ֆինանսական տնօրեն Հայկ Բաբայանին առաջարկվել է զբաղեցնել ԱՀԱ հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, մինչև առաջիկայում կհրապարակենք նոր մրցույթի հրավերը»,- գրել է Ավանեսյանը։

Առողջապահության նախարարի խոսքով՝ մինչ գլխավոր տնօրենի պաշտոնի համալրումը Հիմնադրամի թիմը Հայկ Բաբայանի գլխավորությամբ կշարունակի աշխատանքը Հոգաբարձուների խորհրդի և Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ։