Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
Հասարակություն
07.09.2026 | 15:45
Բեռնատար ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով սեպտեմբերի 7-ին ժամը 13։35-ից դադարեցվել է Արմավիրի մարզի Շենիկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը, հայտնում են «Գազպրոմ»-ից։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

