«Իսրայել-Թուրքիա հարաբերություններն այդքան վատ չեն, որքան երևում են արտաքուստ». թուրք վերլուծաբան

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Euronews-ի թուրքական ծառայությունում  վերլուծական հոդված է հրապարակվել  թուրք-իսրայելական հարաբերությունների մասին։  Հոդվածի հեղինակ Մենեքշե Թոքյայի դիտարկմամբ վերջին ժամանակներում թուրք-իսրայելական հարաբերությունները տարաշաշրջանային հարցերում  բավականին սրվել են։ Կողմերի միջև անհամաձայնությունները շարունակվում են Գազայի և Պաղեստինի հարցերում։  Երկու երկրների դիվանագիտական հարաբերություններում լուրջ ճգնաժամ է առաջացել, որի հետևանքով Իսրայելը հետ է կանչել իր դեսպանին և Ստամբուլում գտնվող հյուպատոսին։ Թուրքիան էլ Իսրայելից է իր դեսպանին հետ կանչել. փոխանցում է ermenihaber-ը:

Չնայած իսրայելցի պաշտոնյանների հայտարարություններին, թե պարարտ հող չկա հարաբերությունների կարգավորման համար, այնուամենայնիվ, հեղինակը կարծում է, որ իրականում այդ երկու երկրների փոխհարաբերություններն այդքան վատ վիճակում չեն, որքան երևում են արտաքուստ։

Թոքյայը մեջբերում է Իսրայելի տարաշրջանային քաղաքականության ինստիտուտի նախագահ Նիմրոդ Գորենի խոսքերը.

«Թվում է թե, գաղափախոսական տարաձայնությունները Իսրայելի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև չեն անհետանա։ Այնուամենայնիվ, երկու երկրների միջև գոյություն ունեցող տնտեսական կապերը կարող են նպաստել երկու առաջնորդների միջև անհամաձայնությունների նվազեցմանը»:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ երկու երկրների միջև հաճախակի կազմակերպվում են կոնֆերանսներ, ժողովներ, որոնք նպատակ ունեն ամրապնդել տնտեսական և քաղաքական հարաբերությունները։ Մասնավորապես նկատի է տալիս, որ Իսրայելն և Թուրքիան ամրապնդում են ներդրումային քաղաքականությունը։ Իսրայելցի մի շարք գործարարներ շարունակում են ներդրումներ կատարել Թուրքիայում, իսկ թուրքերը՝ Իսրայելում։