Հեղափոխության որոշ արդյունքների խմբագրումը հիասթափեցրել է ինձ. Լուսինե Հարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանի հետ

– Դուք մի առիթով վերջերս ասել եք, որ ընտրապայքարը վերածվել է միմյանց դեմ մեղադրանքների և միմյանց քարկոծելու պայքարի: Դուք ինչպիսի՞ ընտրապայքար էիք պատկերացնում, որտեղ հեղափոխություն է տեղի ունեցել և և իշխանություն է մերժվել  փողոցային պայքարի ճանապարհով:

– Միանշանակ, մենք պատկերացնում էինք գաղափարական ընտրապայքար, որովհետև երբ մենք հեղափոխություն էինք անում, խնդիր չունեինք մի անձին փոխարինել մյուսով: Մենք խնդիր ունեինք համակարգը փոխել, և այդ ճանապարհին առաջին բանը, որ պիտի արվեր, դա Սահմանադրության փոփոխությունն էր, Ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր և Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունն էր: Հատկապես՝ գնալ նոր ընտրությունների հին օրենսգրքով, մեզ համար անընդունելի էր: Բայց, ցավոք, տապալվեց դա, նոր Ընտրական օրենսգիրքը չընդունվեց: Եվ ես կարծում եմ, որ եթե ընդունվեր նորը, ՀՀԿ-ն անգամ չէր մասնակցի ընտրությունների, հայտ չէր ներկայացնի ընտրություններին մասնակցելու:

– Հիմա եթե մասնակցում է, դա Ձեզ հիասթափեցրե՞լ է:

– Ինձ հիասթափեցրել է հեղափոխության որոշ արդյունքների խմբագրումը: Կրկին նշեմ, որովհետև հենց այն փաստը, որ առաջնահերթ այդ խնդիրները չլուծվեցին, և մենք նկատում ենք, որ անգամ հիմա վարչապետի պաշտոնակատարը չի խոսում նաև Սահմանադրության փոփոխության մասին, իսկ մենք շատ լավ հիշում ենք, որ ինքը դեռ 2015 թվականից խոսում էր այդ մասին, և հեղափոխության հարթակից նույնպես խոսում էր: Եվ բնական է, որ այս ընտրապայքարում, եթե գնար այնպես, ինչպես մենք, նկատի ունեմ՝ ժողովուրդն էր ուզում, ինչի համար դուրս էր եկել փողոց, մենք հիմա շատ ավելի գաղափարական պայքար կունենայինք, ստիպված չէինք լինի ականատես լիներ այդ անհասկանալի փոխհրաձգությանը:

– Անդրադառնանք Սահմանադրության փոփոխությանը: Դուք մի առիթով ասել եք, որ եթե չփոխվի, սուպերվարչապետությունը կպահպանվի: Դուք ինչպիսի՞ համակարգ եք ուզում:

– Մենք ուզում ենք համակարգ, որտեղ իշխանության երեք ճյուղերը հավասարակշռված լինեն, բալանսավորված լինեն:

– Այսինքն՝ նախագահական չեք ուզում, կիսանախագահական չեք ուզում…

– Դա համակարգի հետ կապված չէ: Տեսեք՝ խորհրդարանականը մնում է, բայց մենք հիմա ունենք խորհրդարանական կառավարում, բայց չափազանց ուռճացված այն առումով, որ մենք ունենք սուպերվարչապետություն: Այսինքն՝ անգամ խորհրդարանական համակարգի դեպքում ուժային կառույցները չպետք է լինեն վարչապետի տնօրինության տակ: Իսկ հիմա դա այդպես է. մենք գիտենք, որ ուժային կառույցները վարչապետի տնօրինության տակ են: Եվ նույն խորհրդարանական համակարգի դեպքում իշխանության այդ երեք ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պիտի բալանսավորված լինեն, և օրենսդիր մարմինը պիտի վերահսկողություն իրականացնի գործադիրի և դատականի վրա: Իսկ մենք հիմա լիովին հակառակ պատկերն ունենք, որ բոլոր լիազորությունները տրված են գործադիր իշխանությունը: Եվ ինչի է դա այդպես եղել, բոլորիս համար պարզ է, որովհետև դա հատուկ Սերժ Սարգսյանի համար էր արվել, որը հենց հավակնում էր նստել այդ պաշտոնին:

– Դուք ընդդիմադի՞ր եք գործող իշխանություններին:

– Մենք գտնում ենք, որ այդ հին ստերեոտիպերը, տերմիններն այս դեպքում մի քիչ տեղին չեն: Դա ավելի հատուկ էր հին համակարգին, որտեղ կուսակցություններն ավելի շատ գնում էին իրենց կլանային շահերն առաջ տանելու, այնպիսի օրենքներ ընդունելու, որպեսզի հետագայում իրենց հովանավորները նորից շարունակեին իրենց հովանավորել: Եվ այս դեպքում շատ մեծ դեր էր խաղում գրպանային ընդդիմադիր լինելը՝ երկրորդ տեղը լինել խորհրդարանում, երրորդ տեղը… Ո՛չ, մենք նոր հեղափոխական ուժ ենք և ունենք մեր սեփական ծրագիրը: Եվ եթե մեր ծրագրային դրույթները կհամընկնեն գործող իշխանության հետ, մենք իրենց հետ ենք, եթե չեն համընկնի, միանշանակ, մենք շատ կոշտ քննադատում ենք իրենց: Ամեն դեպքում՝ ներկայիս իշխանության ներկայացուցիչների հետ ենք մենք արել այդ հեղափոխությունը, և այնպես չէ, որ մենք իրենց վերաբերվում ենք այնպես, ինչպես վերաբերվում ենք հին համակարգի ուժերին: Ի դեպ՝ մի բան էլ ասեմ, որ հիմա ամբողջ թիրախը ՀՀԿ-ն է, և դա ձեռնտու է մյուս ուժերին՝ ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին, որոնք ոչ պակաս պատասխանատու են այն բանի համար, ինչին հասցրեցին երկիրը, որովհետև նրանք կազմել են կոալիցիա և մասնակցել են այդ ամեն ինչին:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

 

Մհեր Արշակյան