Քրեական վարույթ է նախաձեռնվել «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գլխավոր դատախազությունից Factor.am-ին հայտնել են, որ Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։

Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս փետրվարի 26-ին։

Դատախազությունից, սակայն, չեն մանրամասնել, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվել վարույթը և որ մարմինն է իրականացնում նախաքննությունը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իրավապահներին հանձնարարել էր ուսումնասիրել Նարեկ Նալբանդյանի բիզնես գործունեության հետ կապված տեղեկությունները և պարզել՝ արդյոք գործարարը փորձել է իր բիզնեսները կապել վարչապետի ընտանիքի անվան հետ։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, ով իրեն և իր ընտանիքին «նյարդայնացնում է ահավոր ձևի» և անցել է տանելիության բոլոր սահմանները, հենց Նարեկ Նալբանդյանն է: Վարչապետը հայտնեց, որ համապատասխան հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին՝ վարույթներ նախաձեռնելու համար։

«Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի քան դաժան, քան սովորական ձևերով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի ճեպազրույցից հետո պարզաբանում հրապարակեց նաև Նալբանդյանը։ Գործարարը հայտարարել է, որ իր անունն ու բիզնես գործունեությունը տարբեր ժամանակներում փորձել են կապել ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի, այնպես էլ նախկին իշխանությունների հետ։ Նա ընդգծել է, որ նման կապեր չունի և իր ներդրումային ու բիզնես որոշումների համար պատասխանատվություն է կրում անձամբ։

Նալբանդյանը նաև ողջունել է վարչապետի այն դիրքորոշումը, որ գործարարները չպետք է իրենց գործունեությունը կապեն իշխանության ներկայացուցիչների կամ նրանց ընտանիքների անվան հետ՝ նշելով, որ իր բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ առնչություն չունի։ Նրա խոսքով՝ իր գործունեության նպատակը Հայաստանում ներդրումների իրականացումը, արտադրությունների զարգացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումն է։

 

Եվգենյա Համբարձումյան