Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը պաշտոնական հերքում է տարածել՝ անդրադառնալով այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրավապահներին հանձնարարականներ են տրվել պարզելու՝ արդյոք Նալբանդյանը փորձել է տպավորություն ստեղծել վարչապետի ընտանիքի հետ բիզնես կապ ունենալու մասին։ Նալբանդյանը հայտարարել է, որ որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունի ոչ Փաշինյանի ընտանիքի, ոչ նախկին իշխանությունների, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարության կապակցությամբ կարևոր եմ համարում ևս մեկ անգամ և վերջնականապես ներկայացնել իմ դիրքորոշումը։

Տարբեր շրջանակների կողմից բազմիցս փորձ է արվել իմ անունը և իմ կողմից իրականացվող բիզնես ծրագրերը կապել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների հետ կամ նախկին իշխանությունների հետ։

Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղակական ուժի հետ։

Իմ բոլոր ներդրումային և բիզնես որոշումների պատասխանատվությունը կրում եմ անձամբ։ Դրանք իրականացվում են իմ միջոցներով, իմ թիմի ամենօրյա քրտնաջան աշխատանքով և ունեն տնտեսական ու ներդրումային տեսլական։

Ողջունում եմ վարչապետի դիրքորոշումը, որ որևէ գործարար չպետք է փորձի իր գործունեությունը կապել իր կամ իր ընտանիքի անվան հետ կամ այդպիսի տպավորություն ստեղծել։ Վստահ եմ, որ այս հայտարարությունը նաև վերջակետ կդնի իմ անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվող անհիմն շահարկումներին։

Իմ գործունեության նպատակը եղել և մնում է Հայաստանում ներդրումների իրականացումը, արտադրություններ վերականգնելն ու զարգացնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը և երկրի տնտեսության զարգացմանը նպաստելը։
Ես գործում եմ Հայաստանի և Հայաստանի տնտեսության շահերից ելնելով։ Իմ բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի։

Այս հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է, և այս թեման ինձ համար սպառված է։ Կից ներկայացնում եմ նաև նախկինում կատարված հերքումների տվյալները»,- ասված է հերքման տեքստում։

Հիշեցնենք, որ նախկինում տարբեր հրապարակումներում և սոցիալական ցանցերում շրջանառվել էին պնդումներ, թե «88» սուպերմարկետների ցանցը կապ ունի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ։