Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ»-ի սեփականաշնորհումը և պետությանը վերադարձնել 8816 բաժնետոմս

Լուրեր

06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
Բոլորը

Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գաջեգործ» ընկերությունը 1997 թվականին նախատեսված 88 մլն 160 հազար դրամի փոխարեն սեփականաշնորհվել է 57 մլն 910 հազար դրամով՝ առանց պետական բաժնեմասը նվազեցնելու համապատասխան իրավական հիմքի։ Դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ սեփականաշնորհման պայմանագիրն անվավեր ճանաչելու և պետությանը 8816 բաժնետոմս վերադարձնելու պահանջով։ Դեպքի առթիվ նաև քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Գաջեգործ» ՓԲ ընկերության պետական բաժնեմասի սեփականաշնորհման իրավական հիմքերն ու պարզել, որ սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ թույլատրվել էր սեփականաշնորհել «Գաջեգործ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ ընկերությունը վերակազմավորելով «Գաջեգործ» բաց բաժնետիրական ընկերության։

Նույն որոշմամբ ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը սահմանվել էր 110 միլիոն դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 88 միլիոն 160 հազար դրամ։ Բաժանորդագրության ենթակա են եղել 8816 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով: Արդյունքում, սակայն, փաստացի բաժանորդագրվել է 5791 բաժնետոմս, որոնց համար վճարվել է ընդհանուր 57 միլիոն 910 հազար դրամ, իսկ ձևավորված ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմել է 62 միլիոն 930 հազար դրամ։

1997 թվականի օգոստոսի 7-ին, Պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության և «Գաջեգործ» ԲԲ ընկերության միջև կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր, որով ձեռնարկության վաճառքի գինը սահմանվել է 88 միլիոն 160 հազար դրամ, սակայն վաճառվել է 57 միլիոն 910 հազար դրամով։

Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ Ընկերության կանոնադրական հիմնադրամի պետական բաժնեմասը նվազեցնելու կարգ սահմանված չի եղել, իսկ այդ բաժնեմասը նվազեցնելու վերաբերյալ Կառավարության նոր որոշում չի կայացվել։

Արդյունքում, առանց օրենքով նախատեսված համապատասխան իրավական հիմքի, ընկերության պետական բաժնեմասը նվազեցվել է 62 միլիոն 930 հազար դրամի չափով, ինչի հետևանքով գնորդին հասանելիք բաժնետոմսերի փաթեթի գինը փաստացի նվազեցվել է, և ձեռնարկությունը՝ նախատեսված 88 միլիոն 160 հազար դրամի փոխարեն, վաճառվել է 57 միլիոն 910 հազար դրամով։

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից 2026 թվականի օգոստոսի 7-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Միաժամանակ, պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով, 2026 թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 1997 թվականի օգոստոսի 7-ին կնքված սեփականաշնորհման պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը 10 հազար դրամ անվանական արժեքով 8816 բաժնետոմսը վերադարձնելու պահանջներով:

2026 թվականի օգոստոսի 27-ին հայցադիմումն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում։