ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը

Լուրեր

05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ Խորհուրդը (Coreper II դեսպանների մակարդակով)  քիչ առաջ հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է երկու տարով ժամանակավորապես կասեցնել մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն շրջանակի համար և ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ը։

Այս մասին հայտնում է Factor TV-ի թղթակիցը Բրյուսելից։ Արտոնյալ ռեժիմը կգործի մի շարք պայմաններով․ Հայաստանը պետք է պահպանի ապրանքների ծագման կանոնները, ԵՄ ներմուծման նկատմամբ նոր սահմանափակումներ չկիրառի և հարգի ԵՄ–Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնարար սկզբունքները՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները։

Առաջարկը դեռ պետք է պաշտոնապես հաստատի Եվրոպական խորհրդարանն առաջիկա իր նիստում, որից հետո ԵՄ Խորհուրդը կհաստատի այն, կանոնակարգը կընդունվի և ուժի մեջ կմտնի ԵՄ Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը։

Կարինե Ասատրյան

Բրյուսել