Ուկրաինան սկսում է փակել Ռուսաստանի երկինքը, այն վտանգավոր է դառնում ինքնաթիռների համար․ Զելենսկի

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Ռուսաստանի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար վտանգավոր է դառնում անօդաչուների զանգվածային ներկայության պատճառով։ Ուկրաինան միջազգային ավիաընկերություններին և ապահովագրական ընկերություններին զգուշացնում է այդ ռիսկերը հաշվի առնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։

Պետության ղեկավարը դիմել է բոլոր ավիաընկերություններին, որոնք օգտվում են Ռուսաստանի օդային տարածքից, ինչպես նաև ապահովագրական ընկերություններին, որոնք սպասարկում են ՌԴ առանցքային օդանավակայանները՝ նշելով, որ «Ռուսաստանի երկինքը դառնում է ամբողջովին վտանգավոր»։

«Ուկրաինան ինքնին չի սպառնում քաղաքացիական ավիացիային՝ ոչ մի քաղաքացիական ինքնաթիռի։ Պարզապես Ռուսաստանի երկնքում այնքան շատ անօդաչուներ կլինեն, որ դա պետք է հաշվի առնել։ Թեև Ռուսաստանի իշխանություններն այդ մասին պատշաճ կերպով չեն հաղորդում, ռուսական երկինքը փաստացի փակվելու է․ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը փակում է նրա երկինքը»,- ասվում է  հայտարարությունում։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան չի ցանկանում անմեղ մարդկանց զոհեր, ուստի բոլոր գործընկերները պետք է հաշվի առնեն, որ Ռուսաստանի երկնքում «անվտանգ պահերն ավարտվել են»։

«Կարևոր է, որ սա լսեն այստեղ՝ Ուկրաինայում աշխատող երկրների դեսպանները և Մոսկվայում աշխատող դեսպանները։ Նրանցից յուրաքանչյուրն իրապես գիտի, թե ռուսական պատերազմն ինչ է նշանակում մեր երկրի, մեր ժողովրդի համար, և պետք է այդ տեղեկությունը հասցնի իր մայրաքաղաք»,- հայտարարել է նա։

Քաղաքացիական ավիացիայի տեղը անօդաչուների կողքին չէ

Նախագահը նշել է, որ դա պետք է լսեն նաև համապատասխան ավիաընկերությունները, որոնք այժմ թռիչքներ են իրականացնում առաջին հերթին Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի այլ առանցքային ուղղություններով։

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը և մեր համապատասխան կառույցները միջազգային կազմակերպություններին ամբողջական տեղեկություն կտրամադրեն Ռուսաստանի երկնքում առկա վտանգների մասին։ Քաղաքացիական ավիացիայի տեղը անօդաչուների կողքին չէ»,- ընդգծել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինան խաղաղության կողմնակից երկիր է և հիշեցրել, որ Կիևը դադար է պահպանել ու չի հարվածել Ռուսաստանին, երբ խնդրել են գործընկերները։

«Անվտանգությունը կվերադառնա Ռուսաստանի երկինք։ Այն կվերադառնա այն ժամանակ, երբ իրական շարժ սկսվի դեպի խաղաղություն։ Ռուսաստանի երկինքն այժմ անօդաչուների համար է, ոչ թե քաղաքացիական ավիացիայի։ Քանի դեռ պատերազմը շարունակվում է»,- ընդգծել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, թե տարեսկզբին ուկրաինացի պաշտոնյաներն, իբր, Զելենսկուն առաջարկել էին անօդաչուներով հարվածել Մոսկվայի օդանավակայաններին, սակայն այդ ծրագիրը կասեցվել էր։

Ծրագիրը նախատեսում էր օրական մինչև 1000 անօդաչու արձակել Մոսկվայի օդանավակայանների և դրանց շրջակայքի ուղղությամբ։ Նախատեսվում էր, որ էժան ինքնավար անօդաչուները ինքնուրույն կգտնեն և կհարվածեն թիրախներին՝ առանց օպերատորի մասնակցության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի