ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարը հրաժարական է տվել Հեգսեթի հետ կոնֆլիկտի պատճառով

Լուրեր

21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:37
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
Բոլորը

ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար  Դենիել Դրիսկոլը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ ԱՄՆ զինված ուժերի զարգացման քաղաքականության և մի շարք սպաների պաշտոնանկությունների շուրջ մի քանի ամիս տևած տարաձայնություններից հետո։ Այս մասին   հայտնել է The Wall Street Journal-ը։ Ավելի ուշ տեղեկությունը տարածել են նաև Reuters և AP գործակալությունները, գրում է DW-ն։

NBC News-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Սպիտակ տունն ընդունել է Դրիսկոլի հրաժարականը։

Ակնկալվում է, որ Դրիսկոլը Պենտագոնը կլքի առաջիկա օրերին, գրում է WSJ-ը։ «Նախարար Դրիսկոլը արդյունավետորեն առաջ է մղել նախագահ Թրամփի «Make America Great Again» ծրագիրը ցամաքային զորքերի նախարարությունում՝ ցուցաբերելով ակնառու առաջնորդական որակներ պատմական ռազմական գործողությունների ընթացքում, վերականգնելով մարտունակության և զինված ուժերի հարվածային կարողությունների առաջնահերթությունը, աջակցելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին և բազմաթիվ այլ ուղղություններով»,- WSJ-ն ու AP-ն մեջբերում են Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Աննա Քելիի հայտարարությունը։

Օգոստոսի 21-ին WSJ-ն հաղորդել էր, որ նախարարը պլանավորում է հրաժարական տալ տարեվերջին՝ պաշտպանության նախարարի հետ կոնֆլիկտի պատճառով։

Դանիել Դրիսկոլը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ընկերն ու համակուրսեցին է։ 2025 թվականի նոյեմբերին նա նշանակվել էր  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպան՝ փոխարինելով Քիթ Քելլոգին։

Դրիսկոլը ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2025 թվականի փետրվարից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի