Ձնահյուսի տակ մնացած զինծառայողի որոնումները շարունակվում են. Սամվել Ասատրյան
Ձնահյուսի տակ մնացած մնացած ՊՆ ԶՈՒ պայմանագրային զինծառայողի որոնումները շարունակվում են: Factor.am-ի հետ զրույցում Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի ղեկավար, գնդապետ Սամվել Ասատրյանն ասաց՝ ձնահյուսի տակ մնացած մյուս զինծառայողների վիճակը լավ է:
«Ձնահյուսի տակից հայտնաբերված զինծառայողների վիճակը լավ է: Նրանք միացել են իրենց ծառայակցի որոնումներին»,- հավելեց գնդապետը:
Նշենք, որ պայմանագրային զինծառայողները ձնահյուսի տակ են մնացել դեկտեմբերի 5-ին Սիսիանի շրջանում: