US Open. Խաչանովը և Ալկարասը մեկնարկել են հաղթանակով
Աշխարհի 50-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Նյու Յորքում շարունակվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում։
Առաջին շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը մրցել է աշխարհի 59-րդ ռակետ, արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի հետ ու վստահ հաղթանակի հասել երեք սեթում՝ 6:3, 6:0, 6:1։ Մրցախաղը տևել է 1 ժամ 35 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը:
US Open-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոն իսպանացի Կառլոս Ալկարասը նույնպես մեկնարկել է հաղթանակով: Իսպանացի թենիսիստը 6:4, 6:4, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 99-րդ ռակետ, ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինին։ Երկրորդ շրջանում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 72-րդ ռակետ, պորտուգալացի Ժայմե Ֆարիան։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։
Դավիթ Եղիազարյան

