Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
Քաղաքականություն
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով։
Նշենք՝ Արսեն Աղաբաբյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։ 2021թ․ դեկտեմբերից ղեկավարում է Նոյեմբերյան համայնքը։
2023թ․ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
Եվգենյա Համբարձումյան

